Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Ստեփանակերտը, որպես Արցախի ինքնության կենտրոն, ենթարկվում է թե՛ յուրացման, թե՛ պղծման, թե՛ իսլամացման և թե՛ ուղղակի ոչնչացման

«Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը եղել և շարունակում է մնալ ադրբեջանական վանդալիզմի քաղաքականության կենտրոնում։ Ստեփանակերտը, որպես Արցախի պետականության, ինքնության կենտրոն վերջին տարիներին ենթարկվել և շարունակում է ենթարկվել թե՛ յուրացման, թե՛ պղծման, թե՛ իսլամացման և թե՛ ուղղակի ոչնչացման»,- ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։

«2020-2023 թվականների պատերազմների, ցեղասպանական գործողությունների և էթնիկ զտումների հետևանքով Արցախի ողջ տարածքում բազմաթիվ հուշարձաններ են ոչնչացվել Ադրբեջանի կողմից, սակայն հատկապես կարևոր է արձանագրել, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը եղել և շարունակում է մնալ ադրբեջանական վանդալիզմի քաղաքականության կենտրոնում։

Ստեփանակերտը, որպես Արցախի պետականության, ինքնության կենտրոն վերջին տարիներին ենթարկվել և շարունակում է ենթարկվել թե՛ յուրացման, թե՛ պղծման, թե՛ իսլամացման և թե՛ ուղղակի ոչնչացման։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում ծրագրի թիմը վերջին տարիներին բազմաթիվ ուսումնասիրությունների և մշտադիտարկման գործողությունների արդյունքում պարզել է քաղաքում մի շարք հուշարձանների ոչնչացման դեպքեր։ Այս գործընթացները զերծ չեն եղել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռասայական ատելություն քարոզող հռետորաբանությունից։ Մասնավորապես՝ 2023 թվականի դեկտեմբերի 21-ին Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Ստեփանակերտ քաղաքի մարզադաշտում, հայտարարել է, որ «Խանքենդին (Ստեփանակերտը) հին ադրբեջանական շրջան է: Այս գյուղը հիմնադրվել է Ղարաբաղի խանի կողմից, իսկ դրանից հետո ադրբեջանցի ճարտարապետների և շինարարների կողմից Ադրբեջանի Հանրապետության միջոցներով ստեղծվել է խոշոր քաղաք»։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի ելույթը պարունակում է պատմական փաստերի բացահայտ կեղծումներ և աղավաղումներ և ինչպես Արցախի բազմաթիվ բնակավայրերի, այնպես էլ Ստեփանակերտ քաղաքի ինքնության և պատմության «ադրբեջանականացումը» այս երկրի վարչակարգի հայատյաց քաղաքականության մասն է:

Ինչ վերաբերում է պատմական եզակի վկայությունների ոչնչացմանը, ապա նշենք, որ ադրբեջանական կողմը քանդել է Ստեփանակերտ քաղաքի կենտրոնում գտնվող պատմական թաղամասը, որի տները կառուցվել էին 19-րդ դարավերջին և 20-րդ դարի սկզբներին։  Ոչնչացվել են նաև Հայոց ցեղասպանության և Արցախյան հերոսամարտերի հիշատակին կանգնեցված հուշարձանները: Ջնջվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 2015 թվականին կանգնեցված զանգակատուն-հուշարձանին կից պատի հայերեն գրությունը:

2025 թվականի փետրվարին  ադրբեջանական կողմն էական վնասներ է հասցրել և պղծել Ստեփանակերտի հուշահամալիրի տարածքում գտնվող մի շարք  շիրմաքարեր: Մասնավորապես միտումնավոր կերպով փորագրել, ջնջել են որոշ տապանաքարերի վրա պատկերված ազատամարտիկների դեմքերը՝ աչքերը, բերանը: Որոշ տապանաքարեր էլ կոտրված են:

Բացի այդ մշակվում են քաղաքում նոր մշակութային ենթակառուցվածների նախագծեր, որոնք արվում են հայկականի ոչնչացման ճանապարհով։ Մասնավորապես՝ 2025 թվականի հուլիսի 20-ին նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում անցկացվող III Գլոբալ մեդիա ֆորումի մասնակիցներին ներկայացրեց Ստեփանակերտում (Ադրբեջանի պաշտոնական անվանմամբ՝ «Խանքենդի») «Հաղթանակի թանգարան» կառուցելու ծրագիրը, որն ըստ նախագահի հայտարարության, տեղակայվելու է «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի նախկին կուսակցական կոմիտե»-ի շենքում (Արցախի Հանրապետության նախագահական նստավայր)։

2025 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության օրը, ադրբեջանական կողմը քանդեց  Ստեփանակերտ քաղաքի կենտրոնում գտնվող Արցախի Արտաքին գործերի նախարարության շենքը, որը անցած դարի 50-ական թվականներին ստեղծված ճարտարապետական կառույց էր և ներառված  Արցախի հանրապետության հուշարձանների ցանկում:

2024 թվականի փետրվարին ադրբեջանցիները ոչնչացրել են Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հուշաքարը, որը պատրաստել էր քանդակագործ Յուրի Սամվելյանը՝ 1996 թվականի Արցախի ամենամյա սիմպոզիումի շրջանակներում, ինչպես նաև 1960-ական թվականներին կառուցված Ստեփանակերտի Վերին զբոսայգում դեռ խորհրդային ժանակաաշրջանում կառուցված և ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշը հանդիսացող Արծվի հուշարձանը։  Ոչնչացվել է  նաև Ստեփանակերտի Մարտունի փողոցում գտնվող խորհրդային պետական-քաղաքական գործիչ, մտավորական ու  գրականագետ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը, որը քանդակվել էր  քանդակագործ  Յուրի  Հովհաննիսյանի կողմից։ Ադրբեջանը ոչնչացրել է նաև Ստեփանակերտի հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում գտնվող Շառլ Ազնավուրի կիսանդրին։ 2024 թվականի փետրվարին 16-ին ադրբեջանական կողմը Ստեփանակերտ քաղաքում հեռացրել է ադմիրալ Իվան Իսակովի կիսանդրին: Քաղաքում  Ադրբեջանի կողմից ոչնչացվել է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու՝ հայտնի ռուս  քանդակագործ Սալավատ Շչերբակովի կողմից պատրաստված  հուշարձանը։

2023 թվականի հունվարի 10-ին Ստեփանակերտ քաղաքում՝ Արցախ թաղամասում ոչնչացվել է  Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինևիչի կիսանդրին։ Ոչնչացման թիրախում է հայտնվել նաև ՀԽՍՀ հասարակական-քաղաքական գործիչ Ստեփան Շահումյանի արձանը։

Ստեփանակերտում արդբեջանական կողմը ոչնչացնում է նաև քաղաքի ամբողջական թաղամասեր: Դա նկատելի է Արցախի պետական համալսարանի շրջակայքում, ուր բազմաբնակարան և սեփական տները քանդվել են, իսկ համալսարանի շենքը «վերակառուցվել» և այլափոխվել է (մանրամասն տես՝ Ադրբեջանի «նոր համալսարան» ստեղծելու պատրվակի տակ քանդում և ձևախեղում է Արցախի պետական համալսարանի շենքը)։ Նկատելի է նաև քաղաքի արտաքին կերպարը, կառուցապատաման ամբողջական  համալիրները փոփոխելու միտումը, ինչն արվում է քաղաքի տարբեր հատվածներում մեծածավալ ավերումներ իրականացնելով: Քանդվում է Ստեփանակերտից բռնագաղթված քաղաքացիների մասնավոր սեփականությունն ամբողջ ունեցվածքով:

Ազգային Ժողովի շենքի քանդումից հետո, 2023 թ․ հուլիսի 5-ին քանդված Ազգային ժողովի և Ազատամարտիկների միության շենքրի վայրում Իլհամ  Ալիևը կատարեց վարչական նոր շենքի հիմնարկեք։

Ադրբեջանական կողմը ձեռնամուխ է եղել նաև Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկի՝ Ազատամարտիկների պողոտայի վերակառուցման աշխատանքներին: Ընդգծենք, որ ադրբեջանական ‹‹վերակառուցման›› է ենթարկվում քաղաքի երաժշտական քոլեջը, հարակից շենքերը, շինտեխնիկա է կանգնած Ստեփանակերտի երկրագիտական թանգարանի մոտ:

Ի լրումն նշենք նաև, որ ադրբեջանական կողմը գետնին է տապալել նաև Ստեփանակերտի  մերձակայքում՝ Դաշուշեն գյուղի մոտակայքում գտնվող բլուրներից մեկի վրա գտնվող 50 մետրանոց լուսատու խաչը։

Վերջերս Ստեփանակերտի ոչնչացումներ տվյալները համալրվեցին նաև Արցախի մշակույթի և զբոսաշրջության կենտրոնի կողմից արված Google Earth-ի արբամյակային թարմացումների տվյալներով․ մասնավորապես, ոչնչացվել են Հայրենական Մեծ պատերազմի հերոսներ՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանի, օդաչու Նելսոն Ստեփանյանի արձանները, մշակույթի գործիչներ՝ Հենրիխ Բարխուդարյանի, Հովհաննես Թումանյանի, Խաչատուր Աբովյանի, Վահրամ Փափազյանի, իրավապաշտպան՝ Անդրեյ Սախարովի հուշարձանները, ազատագրական շարժման մասնակիցներ և հայրենիքի պաշտպաններ՝ Քրիստափոր Իվանյանի, Յուրի Պողոսյանի, Ալեքսանդր Ծատուրյանի հուշարձանները https://www.facebook.com/share/p/15u82qZ3xK/։

Մեր արձագանքը

Ստեփանակերտի հուշարձանների նկատմամբ Ադրբեջանի գործողությունները հակասում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1972թ. «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ և 5-րդ հոդվածներին։ Ըստ այդմ՝ յուրաքանչյուր պետություն պարտավոր է ճանաչել, պաշտպանել և պահպանել իր տարածքում գտնվող մշակութային ժառանգությունը հետագա սերունդների համար: Ժառանգության դիտավորյալ ոչնչացումը կամ դրա պահպանման համար անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելը պետության միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում է։

Քաղաքի մշակութային շերտերի յուրացման և սեփականաշնորհման փորձերը խախտում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970թ. «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու ուղղված միջոցառումների մասին» կոնվենցիան։ Մասնավորապես, կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն՝ օկուպացնող կողմից մշակութային արժեքների սեփականության իրավունքի բռնի փոփոխումը համարվում է անօրինական:

Ստեփանակերտի մշակութային ժառանգության ոչնչացումը հարվածում է նաև բնակչության հոգևոր ժառանգությանը, ինչը պաշտպանվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայով։ Քաղաքի պատմական միջավայրի փոփոխությունը և «իսլամացումը» նպատակ ունեն վերացնելու այն սոցիալական և մշակութային հիշողությունը, որը կապված է այդ վայրերի հետ, ինչը հակասում է կոնվենցիայի՝ մշակութային ինքնությունը հարգելու սկզբունքին։

Ավելին, մշակութային ժառանգության թիրախավորումը խախտում է Ֆարոյի կոնվենցիայի (Մշակութային ժառանգության արժեքի մասին հասարակության համար) դրույթները։ Այս փաստաթուղթը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի մշակութային ժառանգությունից օգտվելու և դրա պահպանմանը մասնակցելու իրավունք։ Հայկական հետքի համակարգված ոչնչացումը զրկում է հայ ժողովրդին իր մշակութային իրավունքների իրացումից և դիտարկվում է որպես մարդու իրավունքների ոտնահարում:

Կոնվենցիայի առանցքային պահանջն այն է, որ մշակութային ժառանգության պահպանությունը ուղղակիորեն կապված է մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ:

Ադրբեջանը, որպես պետություն, պարտավոր է ճանաչել, որ յուրաքանչյուր ոք ունի իրավունք՝ օգտվելու մշակութային ժառանգությունից և նպաստելու դրա հարստացմանը: Կոնվենցիան շեշտում է հասարակության իրավունքը՝ մասնակից լինելու իր ժառանգության պահպանմանը: Ստեփանակերտի հայկական հուշարձանների թիրախավորումը կամ ոչնչացումը խախտում է արցախահայության՝ իրենց մշակութային կյանքին մասնակցելու հիմնարար իրավունքը:

Փաստաթուղթը պահանջում է, որ պետությունները պաշտպանեն ժառանգությունը որպես հասարակության ինքնության և պատմական հիշողության կարևորագույն տարր:

Որպես Եվրոպայի խորհրդի անդամ և կոնվենցիայի պոտենցիալ կողմ (կամ դրա սկզբունքներով առաջնորդվող պետություն), Ադրբեջանը կրում է պատասխանատվություն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում մշակութային բազմազանության հարգման և ժառանգության պահպանման համար՝ անկախ դրա էթնիկ պատկանելությունից»,- գրել է կայքը։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>