Կրկին գարշահոտություն և հակասանիտարական վիճակ Երևանի փողոցներում (տեսանյութ)
Բնակիչներն ահազանգում են, որ շուրջ 15 օր է` Փափազյան–Ավետիսյան խաչմերուկի կոյուղատար համակարգը խափանված է, որի պատճառով կոյուղաջրերը տարածվել են փողոցներով՝ լցվելով նաև հարակից շենքերի նկուղներ։
Սիրելի քաղաքացիներ,
Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեով «Ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի կառուցում» ծրագրով նախատեսվել է շուրջ 327 միլիոն դրամ։ Ծրագրով նախատեսվում է Երևանի վարչական շրջաններում իրականացնել կոյուղագծերի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև ապահովել վթարված կոյուղագծերի վերականգնման աշխատանքների արագ արձագանքում։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

