Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Դանիել Իոաննիսյանը հուշեց վիճահարույց օրենսդրական փոփոխությունների մասին, ինչպե՞ս է սխալ օրենքը ստորագրվել նախագահի կողմից

«Ոչ ողջունում ենք, ոչ էլ ծանր ենք տանում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացինեորի միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից նախաձեռնած ԸՕ փոփոխություններին։

Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի անդամ, սահմանդրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանը երեկ ահազանգեց, որ փոփոխություններից մեկն էլ վերաբերում է կուսակցությունների, դաշինքների կողմից դրամնց անվանումներում անձնանուների կիրառումը։

«Կռիվ տվեցիք Սամվել Կարապետյանի նկարների հետ, հիմա էլ կռիվ եք տալիս անվան հետ։ Չի ստացվելու»,-նշում է դաշինքի ներկայացուցիչը։

ԱԺ շենքի առջև այսօր տեղի կունենա Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչների հրատապ մամուլի ասուլիսը իշխանության կողմից նախաձեռնված` Ընտրական օրենսգրքի հապճեպ փոփոխությունների վերաբերյալ։

Մինչ այդ՝ 6 օր առաջ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում  մասնավորապես գրել էր. «Իսկ դուք գիտե՞ք, որ նախքան 2025 թվականը ընտրական օրենսգիրքն արգելում էր, որ կուսակցությունների դաշինքները պարունակեն անձնանուններ: Սակայն 2024 թվականի դեկտեմբերին ԿԸՀ-ի առաջարկությամբ, առանց քաղհասարակության հետ խորհրդակցելու, այդ արգելքը հանվել է»։

Նրա հրապարակային հուշումից հետո ՔՊ-ում գործի են անցել։ ԿԸՀ-ում էլ ընդունում են, որ խնդիրը բացահայտվել է օրեր առաջ։

Ըստ քաղհասարակության ներկայացուցչի և ԿԸՀ մամուլի խոսնակի, խնդիրն առաջացել է տեխնիկական սխալի, ինչու ոչ նաև անփութության հետևանքով, երբ 2024-ին քննարկվել է Ընտրական Օրենսգրքի 81 հոդվածի 2-րդ մասի մի նախադասություն չեղյալ հայտարարելը,  սակայն դեկտեմբերի 5-ի քվեարկությամբ չեղյալ է հայտարարվել պարբերությունը, արդյունքում քաղաքական ուժի անվանման մեջ անձնանունի օգտագործման արգելքը չի ընդգրկվել ԸՕ-ում։

«Տեխնիկական խնդրի հետևանքով ստորագրման է հասել «2-րդ մասի 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել» ձևակերպմամբ։ Չգիտեմ՝ ո՞նց, ինչի՞ հետևանքով, «նախադասությունը» փոխվել է,  դարձել է «պարբերություն»։ Մի քանի օր է, ինչ մենք բոլորս տեղեկացել ենք խնդրի մասին։ Մենք էլ չենք նկատել նախկինում, որ նման խնդիր կա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը։

Նրա խոսքով, օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ԿԸՀ-ն ձեռնպահ կմնա դիրքորոշում հայտնելուց։

Դանիել Իոաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, ֆեյսբուքյան գրառումը կատարելու պահին նման փոփոխությունների նախագիծ չի եղել, ավելի ուշ դրանք լրացրել են անվավեր քվեաթերթիկների վերաբերյալ իրենց առաջարկությունների նախագիծը։

«Ոչ թե ես տեղյակ էի, կամ տեղյակ չէի, այլ առհասարակ նման նախագիծ չկար։ Ես չեմ կարծում, միակն էի, որ մտածել էր ԸՕ-ում այդ դրույթը  փոխվել է։ Նման էքսկլյուզիվ կարծիքի չեմ իմ մասին, որ ուրիշ ոչ մեկ չէր բացել ու չէր նայել օրենքը»,-նշեց Դ. Իոաննիսյանը։

Ի դեպ, գրառման մեջ նա մեղադրում է ԿԸՀ-ին, որն անձնանունների օգտագործման արգելքը հանող օրենսդրական առաջարկություն է ներկայացնում, սակայն ավելի ուշ պարզել է, որ տեղի ունեցածը պատահական սխալի արդյունք է։

Խորհրդարանական ընտրություններից ուղիղ երկու ամիս առաջ նման օրենսդրական փոփոխությունների նախաձեռնումը ինչպե՞ս է գնահատում  ՀԿ ներկայացուցիչը։

«Ոչ համարում ենք սարսափելի մի բան, քանի որ հետ ենք բերում այն կարգավորումը, որը պատահաբար դուրս է եկել, մյուս կողմից՝ ոչ էլ ողջունում ենք, քանի որ եթե կարգավորումը պատահական է դուրս եկել, կարգավորումը կարգավորում է, դրա բացակայությունը կարգավորման բացակայություն է։ Դաշինքներում անձնանունների  բացառման  կարգավորումները  մենք չենք նախագծել, մենք դրանք, ըստ էության, ոչ ողջունում ենք, ոչ էլ քննադատում; Չենք կարծում, որ ընտրություններից առաջ, առավել ևս որ արդեն կա կոնկրետ ուժ, որ հայտարարել է, որ իր դաշինքի անվան մեջ լինելու է անձնանուն, լավ միտք է։ Մյուս կողմից էլ  դրա մեջ սարսափելի բան  չենք տեսնում, եթե  դա կես տարի առաջ արվեր, մենք դա կողջունեինք, բայց քանի որ հիմա է արվում, չենք ողջունում,  ոչ էլ առանձնապես շատ ծանր ենք տանում»,-ասաց «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչը։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Panorama.am-ի հետ զրույցում ընդգծեց՝ փոփոխություններն ուղղված են «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի դեմ, դրանք ժողովրդավարության հետ կապ չունեցող գործընթացներն են։ Զարգացումներից կախված  կերևա, դա մոլդովական սցենարի մա՞ս է, թե՞ ոչ։

«ՔՊ-ն իր հիմնական մրցակից է համարում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին, եթե հանվում է Սամվել Կարապետյանի անունը, մնում է «Ուժեղ Հայաստան»։ Բայց քանի որ Սամվել Կարապետյանն է ընտրողների մոտ ասոցացվում որպես ապագա լիդեր, նրանք  իրենց քվեն տալու էին ոչ թե «ուժեղ Հայաստանին», այլ Սամվել Կարապետյանին։ Ընդունելով նման օրենսդրական կարգավորում, իրենք ընտրողին կարող են զրկել տվյալ քաղաքական ուժին ձայն տալու հնարավորությունից»,-ասաց քաղտեխնոլոգը։

Հեղինակ՝ Լալա Տեր-Ղազարյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>