Ամոթ ձեզ, տիրադա՛վ. միջադեպ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին
Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում քիչ առաջ միջադեպ գրանցվեց։
Պատարագը մատուցող Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի խոսքի ժամանակ ներկա հավատացյալներից մեկը բացականչեց. «Ամոթ ձեզ, տիրադավ»։
Նշենք, որ այս եկեղեցում են Սուրբ Հարության պատարագին մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Աղբյուր՝ News.am

