Շարունակվում է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը
Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, այսօր՝ ապրիլի 2–ին շարունակվում է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը:
Նշենք, որ նախօրեին «Սրբազան շարժումը» հրապարակային հարցեր էր բարձրացրել՝ նշելով. «ԱԱԾ-ն, գաղտնալսման թույլտվություն ստանալու համար, պարտավոր էր դատարանին ներկայացնել հիմնավորումներ, որ ունի հանցագործության նախապատրաստման մասին տեղեկություն։ Բայց այդ ի՞նչ հանցագործություն էին բացահայտում կամ կանխում, որ դատարանը թույլ տվեց գաղտնալսել Սրբազանի կեցավայրը: Իրականում նման տվյալներ եղե՞լ են, թե դատարաններին պարզապես մոլորեցրել են։
Կհամաձայնե՞ն արդյոք դատախազները ներկայացնել այն առաջին «օպերատիվ տվյալը» համաձայն որի Սրբազան պայքարը մտադիր է եղել Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը կամ Սահմանադրական դատարանին որևէ բան պարտադրել։
Այդ ի՞նչ տվյալ էր, որ 2024թ. պայքարի ամենաթեժ օրերին սկիզբ դրեց շուրջ մեկ տարվա ապօրինի գաղտնալսումներին։
Աղբյուր՝ Yerevan.today

