Բազմաթիվ շենքերի նկուղներ չեն համապատասխանում անվտանգության նվազագույն պահանջներին (տեսանյութ)
Արտակարգ իրավիճակների դեպքում բնակչության պատսպարումը պետք է իրականացվի մշտապես պատրաստ վիճակում գտնվող նկուղային և այլ խորացված տարածքներում։
Բայց եւ այնպես, տվյալ շենքի նկուղը գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում։ Տարածքը վերածվել է աղբանոցի, ամբողջովին ավերված է, չի իրականացվել որևէ վերանորոգում, բացակայում է լուսավորությունը և տարրական պայմանները։
Ավելին՝ նկուղ իջնելու համար անգամ անվտանգ աստիճաններ չկան։
Սիրելի քաղաքացիներ, արտակարգ իրավիճակներում բնակչության պատսպարումը մարդկանց կյանքի և գործունեության ապահովման հիմնական միջոցներից է։
Սակայն, իրականությունը ցույց է տալիս, որ բազմաթիվ շենքերի նկուղներ չեն համապատասխանում անվտանգության նվազագույն պահանջներին։
Հ․Գ․ Երևան քաղաքի ապաստարանների տեղակայման վայրերի հասցեների տրամադրումը համարվում է գաղտնի, ուստի շենքի հասցեն չի նշվում։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

