Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան

«Մենք բազմիցս քննարկել ենք դա, հիմնականում աշխատանքային ձևաչափով։ Այո, մենք Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչեցինք, բայց դա արեցինք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակավ հայտարարեց այդ մասին։ Հիշում եք, մենք բազմիցս խոսել ենք այս մասին»,- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, որը երկարատև աշխատանքի և բազմաթիվ միջազգային խաղացողների մասնակցության արդյունք է։ «Ինչպես արդեն ասացի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Դուք հիշատակեցիք նախագահ Թրամփի անունը։ Ակնհայտ է, որ նա իր ներդրումն է ունեցել այս գործընթացում»,- նշել է վարչապետը։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է Ռուսաստանի առանցքային դերը հարաբերությունների կարգավորման գործում։ «Սակայն ակնհայտ է, որ դուք անձամբ խաղացել և շարունակում եք խաղալ կարևոր, շատ կարևոր դեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում: Դուք միշտ աջակցել եք այդ բոլոր գործընթացներին, և մենք միշտ սերտ կապի մեջ ենք եղել: Ես միշտ պարբերաբար տեղեկացրել եմ ձեզ՝ ինչ գործընթացներ են ընթանում»,- ասել է Փաշինյանը։

Խոսելով վերջին իրադարձությունների մասին ՝ նա նշել է դիվանագիտական ​​շփումների կարևորությունը. «Եվ, ի դեպ, անցյալ օգոստոսին, երբ ես վերադարձա Վաշինգտոնից և զանգահարեցի ձեզ, ասացի, որ Վաշինգտոնում տեղի ունեցածը նոր հնարավորություններ է բացել մեր հարաբերությունների համար: Եվ հիմա դա փաստ է: Ես արդեն հիշեցրել եմ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային կապի մասին»։

Փաշինյանն ընդգծել է, որ Ղարաբաղի և տարածաշրջանային կայունության հարցերի վրա աշխատել են տասնամյակներ շարունակ, սակայն վերջնական որոշում ընդունել հաջողվել է միայն վերջերս: «Մենք տասնամյակներ շարունակ աշխատել ենք այդ հարցի վրա: Բայց, ցավոք, մեզ երբեք չի հաջողվել նման որոշման հասնել»,- նշել է նա։

Ինչ վերաբերում է բուն ղարաբաղյան հարցին, նա հայտարարել է. «Ես արդեն շատ թափանցիկ և հրապարակայնորեն հայտարարել եմ Հայաստանի Հանրապետությունում, որ մենք չպետք է շարունակենք ղարաբաղյան շարժումը, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն խաղաղություն է հաստատվել։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը և ինքնիշխանությունը։ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա դա նշանակում է, որ մենք փոխադարձաբար ճանաչում ենք, որ անկախ Հայաստանը 100%-ով նույնական է Խորհրդային Հայաստանին, իսկ անկախ Ադրբեջանը 100%-ով նույնական է Խորհրդային Ադրբեջանին։ Կարծում եմ՝ դա շատ ամուր բազա է խաղաղության հետագա զարգացման համար»։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին խաղաղության գործընթացում ցուցաբերած աջակցության համար. «Եվ ես, իհարկե, ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել ձեզ այն աջակցության համար, որը միշտ զգացել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու գործընթացում։ Ինչ վերաբերում է Ղարաբաղին, մենք բազմիցս քննարկել ենք դա, հիմնականում աշխատանքային ձևաչափով։ Այո, մենք Ղարաբաղը Ադրբեջանի մաս ենք ճանաչել, բայց դա արել ենք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակավ հայտարարել է այդ մասին։ Հիշում եք, մենք բազմիցս խոսել ենք այս մասին»,-հաղորդում է News.am-ը:
--
Մեր կողմից նկատենք, որ Փաշինյանի ասածից ստացվում է, որ եթե Ռուսաստանը (որն այդ պահին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ էր ու, բնականաբար, դրանից դուրս հայտարարություններ չէր կարող անել Արցախի վերաբերյալ) ոչինչ չհայտարարեր, ՔՊ-ի ղեկավարն էլ Պրահայում Արցախն ադրբեջանական չէր ճանաչի: Փաշինյանն ինքը այնքան է ստել, որ խճճվել է իր «ցուցմունքների» մեջ: Նա մի քանի անգամ հայտարարել է, որ Արցախն ադրբեջանական ճանաչել են նախկինները: Հիմա, փաստորեն, ընդունում է, որ ինքն է ճանաչել: Ավելին, Պուտինի հետ հանդիպումն օգտագործում է այն բանի համար, որ Արցախն ադրբեջանական ճանաչելն ու այնտեղից ռուսական խաղաղապահ ուժերին Արևմուտքի ուղղորդմամբ դուրս հանելը գցի... հենց Պուտինի գրպանը: Փաշինյանը երևի վստահ է, որ այդ պարզունակ կամ «գավառական» խորամանկությունը կանցնի: 
Նույն Փաշինյանը օրերս էլ հայտարարեց, որ պատերազմն ու Արցախի հանձնումը իր «գիտակցված զոհողությունն» էր, որին փաստորեն նախատարաստված ու կանխամտածված գնացել են, որպեսզի... անկախություն ու պետականություն ձեռք բերեն (ումի՞ց, մանավանդ, որ թե մեկը, թե մյուսը Հայաստանն ու Արցախն ունեցել են՝ նախքան Փաշինյանի իշխանության գալը): 
Եթե նույնիսկ ԱԲ-ն համադրի Արցախի վերաբերյալ Փաշինյանի բոլոր հայտարարությունները, ապա այդ «արհեստական բանականության» ուղեղը կխափանվի: 
--
Եվ մի բան էլ. ուշադրություն դարձրեք, թե ինչ տեսք ունեն Փաշինյանն ու նրան ուղեկցով մյուս քպ-ականները, հատկապես՝ Արարատ Միրզոյանը, որ բառացիորեն մի քանի շաբաթ առաջ Եվրամիությունից միլիոններ էր խնդրում՝ Ռուսաստանի դեմ պայքարելու, մասնավորապես՝ Հայաստանի նախընտրական անցուդարձը ռուսական մտացածին «միջամտությունից», «հիբրիդային պատերազմից» պաշտպանելու համար: Հետաքրքիր է, տեսնես Լավրովից փող ուզե՞լ է... Հայաստանում Եվրամիության «հիբրիդային միջամտության» դեմ պայքարելու համար: 
Չէ՞ որ ինչպես «Նվագախմբի տղաներ» ֆիլմի հերոսներից մեկն էր ասում՝ «Խելոք գառը օխտը մոր կաթ կուտի»: 
 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>