ՀՀԿ-ն չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին
Ապրիլի 1-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել է 2026թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։
Ինչպես հայտնել է ՀՀԿ-ն, համակողմանի վերլուծության արդյունքում որոշում է կայացվել այդ ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցության մասին։

