Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին
28
Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ. ԲԴԽ խոսնակ Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակիցն այդ հոդվածով արդարացվել է Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք․ Աշոտ Մինասյան Կապանում անձրևաջրերը հեղեղել են փողոցը Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն․ ՔԿ Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ) Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը ՀԿԵ ընկերությունը ներդրումները կատարում է առաջանցիկ տեմպերով

Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան

Մեր խնդիրն այն չէ, որ Հայաստանը պարտվել է, որ Ալիևը պարտադրում է Հայաստանին ինչ-որ զիջումներ, և հիմա գործող վարչապետը ստիպված գնում է զիջումների։ Խնդիրն այն է, որ Ալիևն ինչ ասում է, ինչ պարտադրում է՝ այսօրվա վարչապետի գաղափարներն են, նրա համոզմունքը․ նա համոզված է, որ ճիշտ է անում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանն այս ընտրություններում Արցախի հետ կապված հանդես է գալիս տրամագծորեն հակառակ հայտարարություններով, այն դեպքում, երբ դեռ 2021 թ․ Փաշինյանը ընտրություններին քվե էր խնդրում «Անջատում՝ հանուն փրկության» ծրագրով, Հադրութն ու Շուշին հետ բերելու խոստմամբ։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ իրական պատճառներն ու Փաշինյանի նպատակները հասկանալու համար պետք է ավելի հետ գնալ՝ հիշել նրա 2010, 2011, 2013, 2015 թվականների տեքստերը։ «Ես ստիպված եմ մեջբերել փիլիսոփա Աշոտ Ոսկանյանի խոսքերը, ով ընդգծում էր, որ այն գաղափարները, որոնք Փաշինյանը հիմա հնչեցնում է, ասել է նաև 2010-11-12 թվականներին, գուցե ավելի վաղ։ Նա բազմաթիվ հոդվածներ է գրել այդ թեմաներով և խորքային համոզմունք ունի, որ պետք է ազատվեինք Արցախից, որ Արցախը խանգարում է Հայաստանին, և պետք է դրանից ինչ-որ կերպ ձերբազատվել։ Այդ գաղափարների կրողն է, այսինքն՝ այդ առումով Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահը համախոհներ են։ Փաշինյանը ոչ թե ստիպված է անում այն, ինչ ասում է Ադրբեջանի նախագահը, այլ համոզմունքներով է դա անում։

Հարցը այլ է, թե ինչու 2018 թվականին նա արդեն հակառակ գաղափարներով մտավ քաղաքական դաշտ, հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», որ դա մեր ամենամեծ նվաճումն է և այլն։ Այդ ժամանակ էր նա կեղծում իր իրական համոզմունքները։ Ոչ թե հիմա է կեղծում, այլ այն ժամանակ, 2021 թվականին էլ էր նույն համոզմունքների կրողը։

2018 թվականին, քանի որ նա պոպուլիստ է և իշխանատենչ, նպատակ ուներ գալ իշխանության։ Հանրության մեջ խորն էր համոզմունքը, որ Հայաստանի երրորդ Հանրապետությունը ստեղծվել է Արցախի հարցի հենքի վրա, որ մենք զոհեր ենք տվել, և Արցախը պետք է լինի կամ անկախ, կամ միանա Հայաստանին։ Այդ թեզը նա վերցրեց, որպեսզի ստանա հանրության աջակցությունը։ Դրան գումարվեց սոցիալ-պոպուլիստական թեզը, թե երկիրը թալանել են, և պետք է պայքարել «թալանչիների» դեմ։

Ավելին, հիշեցնեմ նաև նրա 2008 թվականի ելույթները «թալանչի ղարաբաղցիների» մասին, երբ հայտարարում էր, թե ղարաբաղցիները վտանգ են ներկայացնում Հայաստանի համար։

Հիմա, ըստ Դանիելյանի, նա պարարտ հող է ստեղծել իր գաղափարներն ազատորեն առաջ մղելու համար՝ հանդես գալով «խաղաղության աղավնու» կերպարով և իր գաղափարները փաթեթավորելով խաղաղության շղարշով՝ ասելով, որ Արցախը արդեն կորցրել ենք, և պետք է վերջնականապես հրաժարվել դրանից, որպեսզի Հայաստանը դառնա ինքնիշխան երկիր։

Նա նաև ընդգծեց, որ, իր գնահատմամբ, Փաշինյանը դրսից մարդկանց է ներգրավում, որպեսզի նրանք ներազդեն հայ հասարակության վրա՝ հիբրիդային պատերազմի քողի ներքո։ «Եվրամիությունից մարդիկ են ներգրավվում, ֆինանսավորվում են լրատվամիջոցներ և որոշ հասարակական կազմակերպություններ՝ հանրության վրա ազդեցություն ունենալու համար։ Այժմ սրան գումարվել է նաև պատերազմով շանտաժը։ Նա և Ալիևը, ըստ էության, շանտաժի են ենթարկում հայ ժողովրդին՝ ասելով, որ եթե Նիկոլ Փաշինյանը չընտրվի, ապա կլինի պատերազմ»։

Դանիելյանի խոսքով՝ Փաշինյանն իր իշխանության տարիներին կատարել է այնպիսի գործողություններ, որոնք կարող են քրեական գործերի հիմք դառնալ, այդ թվում՝ Սահմանադրության խախտումներ։ «Հիմա նա սեփական կաշին փրկելու խնդիր ունի, և դրա միակ միջոցը իշխանությունը պահպանելն է։ Նա պատրաստ է ամեն ինչի՝ և ինքնություն զոհաբերել, և ադրբեջանցիներ բերել, նույնիսկ նրանց անվտանգությունն ապահովել ադրբեջանական զինվորներով, որոնք նաև կապահովեն իր իշխանությունը։

Այդ մարդը, ըստ էության, ամեն ինչի ընդունակ է։ Այն ինքնության կոդերը, որոնք գոյություն ունեն, ըստ դրանց՝ նա կարող է համարվել դավաճան։ Հենց դրա համար, ըստ նրա, այդ կոդերը պետք է վերացվեն։ Այդ կոդերը ոչնչացնելով՝ նա իրեն ներկայացնում է որպես խաղաղություն բերող փրկիչ, բայց այդ ամենը, ըստ էության, իր կաշին փրկելու համար է»,-եզրափակեց քաղաքագետը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>