Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց

«Հրապարակը» գրում է. «ԱԺ-կառավարություն հարցու­պատասխանի ժամանակ` նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց, որի վերաբերյալ նրա թիմակիցները երեկ համառ լռություն էին պահպանում՝ չցանկանալով ո՛չ ԱԺ ամբիոնից, ո՛չ էլ որեւէ այլ ֆորմատով պարզաբանումներ տալ՝ արդյոք գիտակցվա՞ծ են մի ամբողջ սերնդի ոչնչացման տարել, 5 հազար հայորդու զոհաբերել, հայրենիք հանձնել եւ հանուն ինչի՞…

Հիշեցնենք՝ Փաշինյանն ասել էր․ «Գիտակցված զոհողության մենք գնացել ենք 2020թ․ եւ արդյունքում ձեռք ենք բերել պետություն եւ անկախություն։ Սրանից առաջ էդ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառափնարան եւ զոհել են իրենց շահերին։ Առաջին անգամ մենք զոհողության ենք գնացել մեր պետության համար, մեր շահերի համար, մեր ապագայի համար, մեր ինքնության համար»։

Այսինքն, եթե պատերազմից հետո տարբեր թիրախների էր մեղավոր հռչակում՝ մե՛կ ընդդիմությանը, մե՛կ նախկիններին, մե՛կ ռուսներին, մե՛կ արցախցիներին, եւ բոլորը մեղավոր էին պատերազմի համար, բացի իրենցից, հիմա ճիշտ հակառակն է ասում` բացահայտ խոստովանելով, որ գիտակցված են գնացել 44-օրյա պատերազմին: Եվ հանուն ինչի՞, մի՞թե մենք պետություն ու անկախություն չունեինք մինչ այդ եւ հիմա ավելի շատ պետություն ունենք ու ավելի անկախ ենք: Եվ դա՝ այն ժամանակ, երբ Ադրբեջանը, ասենք, ոչ միայն որոշում է, որ մենք Սահմանադրություն փոխենք, այլեւ, օրինակ, Երասխում մետալուրգիական գործարան չկառուցենք կամ միջազգային ատյաններից մեր բոլոր հայցերը հետ վերցնենք, իսկ Հայաստան ժամանած հյուրերին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր չտանենք։

Հայաստանն անկախ պետություն է 1991 թվականից, եւ որեւէ պատերազմ, առավել եւս՝ պարտությամբ ավարտված, չի կարող պետություն եւ անկախություն պարգեւել նրա քաղաքացիներին։ Իրենք` երբեմնի պոռոտախոս ՔՊ-ականները, եւս շիվարել էին այդ հայտարարությունից եւ որոշել էին լռության ուխտ հայտարարել այս թեմայով, որովհետեւ չգիտեին ինչ ասել, ինչպես բացատրել: Մեր տեղեկություններով, Փաշինյանի պոռթկումը հենց իր թիմում են բացասաբար ընդունել եւ անգամ քննարկել, որ չարժեր նման հայտարարություն անել: Իշխանականների փոխարեն այս թեմային արձագանքեցին ընդդիմադիրները, որոնք բոյկոտել էին կառավարության հետ հարցուպատասխանը։

«Հայաստան» դաշինքի անդամ Արմենուհի Կյուրեղյանը, վկայակոչելով Փաշինյանի վերջին օրերի սպառնալիքները, որ եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա, պատերազմ կլինի, հարցնում է՝ արդյո՞ք կրկին պայմանավորված պատերազմի մասին է Փաշինյանն ակնարկում, ինչպես հարցուպատասխանի ժամանակ խոստովանեց:

«Ի՞նչ գիտակցված զոհողության մասին է խոսքը»,- հարցնում է Կյուրեղյանն ու ինքն էլ պատասխանում․ «Գիտակցված ոչինչ չարեցիք, հրադադար չկնքեցիք, որ զոհերը շա՞տ լինեն, չէ՞ որ Շուշի պետք է հանձնեիք։ Այսինքն, գիտակցված հանձնել եք Արցախը եւ ումի՞ց անկախացաք։ Դե ֆակտո գոյություն ունեցող Արցախը հանձնել եք Ադրբեջանին եւ դա համարում եք անկախությո՞ւն։ Վաղն էլ Հայաստանն եք հանձնելու, որ ավելի՞ անկախանաք»։ Կյուրեղյանը ՔՊ-ից իրեն հակադարձողներին առաջարկում է մի վարժություն անել․ «Գրեք ծրագիր, որը կիրականացնեիք որեւէ իքս երկիր կործանելու համար, համեմատեք ձեր գրած գործողությունների շարքը ձեր արած քայլերի հետ»: Եվ առաջարկում է՝ միասին փորձել այդ վարժությունն անել․ «Ո՞րն է թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը՝ Արցախը զավթել, Հայաստանի սահմանային տարածքները գրավել, միջազգային հարթակներից հեռացնել Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման, փոխհատուցման հարցը, ՀՀ-ն դարձնել թուրքական վիլայեթ։ Այս մասին Աստծո ամեն օր հայտարարում է հենց ինքը՝ Ալիեւը։ Ի՞նչ խնդիրներ պետք է լուծեին դրան հասնելու համար, առաջինը՝ ճշտել, թե ինչ արժեքային հենասյուներով է ապրում հայ ժողովուրդը, Հայաստանում ձեւավորել իրենց նպատակին հասցնող խնդիրները լուծող իշխանություն, վերացնել ազգային ոգին։ ՔՊ-ն, իհարկե, չհայտարարեց իր՝ իշխանության գալու նպատակը, բայց երբ սկսում ես գնահատել նրա գործողությունները, ակնհայտ է դառնում թե՛ նպատակը, թե՛ խնդիրների ցանկը»։

Հիշեցնենք, որ մոտ 4 տարի առաջ Փաշինյանը նմանօրինակ խոստովանությամբ կրկին հանդես էր եկել, բայց չէր խոստովանել, որ հենց գիտակցված են գնացել պատերազմի. 2022 թվականին նույն խորհրդարանի ամբիոնից նա հայտարարել էր. «Այսօր ասում են՝ կարո՞ղ էիք կանխել պատերազմը: Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»։

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազության դիմաց։ Նրանք ցանկանում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել դատախազություն՝ Փաշինյանի հայտարարության հիմքով, որով նա խոստովանել է, որ իրենց երեխաներին գիտակցված է տարել զոհաբերության»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>