Իրանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին, այդ թվում՝ Հայաստանին
Արտերկրում գտնվող բազմաթիվ իրանցիներ հայտնվել են հայրենիք վերադառնալու հետ կապված դժվարին կացության մեջ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Բազմաթիվ արտասահմանյան գործընկերներ օգնություն են ցուցաբերել նրանց տարհանման հարցում։ Ես պետք է շնորհակալություն հայտնեմ Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի և նույնիսկ Սաուդյան Արաբիայի կառավարություններին՝ տարհանման գործում իրենց համագործակցության համար։ Մեր հարևանները, այդ թվում՝ Պակիստանը, նույնպես զգալի օգնություն են ցուցաբերել», - նշել է նա։
Աղբյուր՝ News.am

