Իլհամ Ալիևի օգնական. Եթե չխանգարեն, Ադրբեջանը 1 շաբաթում «կվերադարձնի» Ղարաբաղը
Դիտել նաև
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված
Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր
Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Ալի Հասանովը պատմել է ադրբեջանական բանակի մարտունակության և անվտանգությունն ապահովելու համար տարեկան 3-4 միլիարդ դոլար ծախսերի մասին:
Հասանովը հայտարարել է. «Մենք ամեն տարի մեր անվտանգության ապահովման համար 3-4 մլրդ դոլար ենք ծախսում: Մեր պետությունն իր հզորությունը ցուցադրեց ապրիլյան պատերազմի ժամանակ: Եթե մեզ չխանգարեն, ապա 1 շաբաթվա ընթացքում, առավելագույնը 1 ամսում մենք «կազատագրենք» մեր բոլոր օկուպացված տարածքները»:
Ալի Հասանովը նշել է, որ Ադրբեջանի և ադրբեջանցիների դեմ Եվրոպայում պայքարում է հզոր հայկական սփյուռքը, որը կենտրոններ ունի Բրյուսելում, Լոնդոնում, Փարիզում:
«Նրանք շատ ուժեղ են: Նրանք սերտ կապեր ունեն եվրոպական էլիտայի հետ»,- այնուհետև հավելել է նա՝ խոսելով հայկական սփյուռքից:
Zham.am

