Համատարած ավերակների ֆոնին ՔՊ-ականները փորձում են գովազդվել կիսատ-պռատ գրանտային ծրագրերով
Քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը նկատում է. «Շիրակում գյուղատնտեսությունը գահավիժում է, իսկ Շիրակի մարզպետը դարձել է գրանտային ծրագրերի փիար մենեջեր
Հայաստանի ամենաաղքատ մարզի մարզպետը, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, գրեթե ամեն երկրորդ բնակիչը աղքատ է, այսօր գովերգում է եվրոպական ինչ-որ մի գրանտային ծրագիր, որը իբր խթանել է համայնքային ու բիզնես նախաձեռնությունների զարգացումը Շիրակի գյուղերում։
Փորձը ցույց է տալիս, որ սովորաբար Հայաստանում գրանտային փողերով նախաձեռնված ծրագրերը՝ լինի դա բիզնես կամ ՀԿ, ավարտվում են հենց այն պահին, երբ գրանտային փողերը վերջանում են։ Ուղղակի այդ արանքում մի քանի հոգի հասցնում են մի քանի կոպեկ գրպանել։ Լավագույն դեպքում կարող է հաջողել 10 ծրագրից ընդամենը 1-ը։
Որպես կանոն գրանտային ծրագրերը հիմնականում քաղաքական պատվերի բնույթ են կրում, գրեթե կապ չունեն հռչակված նպատակների հետ։ Նման ծրագրերով հնարավոր չէ որևէ լուրջ զարգացում ապահովել, բայց կարելի է փիարվել ու գյուղացիների աչքին թոզ փչել։
Ու հիմա թոզ փչելու գործով են ՔՊ-ականները, որոնց օրոք Շիրակում գյուղատնտեսությունը գլորվում է անդունդը։
Պաշտոնական տվյալներով 2018 թվականի համեմատ մարզում գյուղատնտեսության համախառն արտադրանքը կրճատվել է 8․6 (8․7%) միլիարդ դրամով՝ 97.9 մլրդից նվազել է 89․3 մլրդի։
Անասնապահություն ոլորտը ընդհանրապես ողբերգություն է ապրում։
2018 թվականին Շիրակի մարզում գրանցված է եղել 91.1 հազար խոշոր եղջերավոր անասուն։ Իսկ 2024 թվականին, ըստ պաշտոնական տվյալների, խոշոր եղջերավոր անասունների թիվը Շիրակի մարզում կազմել է 67.8 հազար։ ՔՊ-ի իշխանության տարիներին Շիրակում խոշոր եղջերավոր անասունների թիվը կրճատվել է 23,3 հազարով, այն է՝ 25․5 % ։ Ներկայացված ընդհանուր թվի մեջ միայն կովերի գլխաքանակի կրճատումը կազմել է 12 700 (28,6 %): Ինչը մեծ ազդեցություն է թողնում կաթի ու կաթնամթերքի արտադրողականության վրա։ Այսօր արդեն Շիրակի գյուղերում մսագործների համար տավար գտնելը լատարեա շահելու նման բան է դառել։
Նույն Շիրակում չի մշակվում վարելահողերի մոտ 50 տոկոսը։
ՔՊ-ականները որոշ ժամանակ առաջ փիարվում էին Կապսի ջրամբարի շինարարությամբ, որը նոր շունչ էր մարզի գյուղատնտեսությանը։ Հազարավոր գյուղաբնակներ մինչև հիմա սպասում են, որ այդ ջրամբարի ջրերով պետք է ոռոգեն իրենց հողերը։ Բայց շատերը տեղյակ չեն, որ ջրամբարի կառուցումը մի քանի ամիս առաջ կասեցվել է, քանի որ ՔՊ-ական իշխանությունը անկարող է որևէ մասշտաբային ծրագիր հաջողությամբ ավարտել։ Սա այն դեպքում, երբ Կապսի ջրամբարը կառուցվում էր դեռ ԽՍՀՄ տարիներից։

Ու այս համատարած ավերակների ֆոնին ՔՊ-ականները փորձում են գովազդվել կիսատ-պռատ գրանտային ծրագրերով»։