Իրանը հրթիռային հարված է հասցրել Դիմոնային․ Pars Today
Իրանը հրթիռային հարված է հասցրել Դիմոնային, հայտնում է Իրանական «Pars Today» լրատվամիջոցը։
Լրատվամիջոցը նաև հրապարակել է հարվածի հետևանքով տեղի ունեցած պայթյունի կադրը։
Դիմոնայի մոտակայքում են գտնվում միջուկային ռեակտորը և միջուկային հետազոտությունների կենտրոնը, որոնք կապվում են Իսրայելի կողմից միջուկային զենքի մշակման հետ։
Իր հերթին «Times of Israel»-ը հայտնել է Իրանի կողմից Իսրայելի հարավին հասցված բալիստիկ հրթիռների հարվածի մասին, սակայն լրատվամիջոցը չի հստակեցրել, թե կոնկրետ որ քաղաքն է թիրախավորվել։
Աղբյուր` News.am

