Հերթական պարգևավճարը ԱԺ-ում
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել՝ հերթական պարգևավճարները տրամադրել պատգամավորներին և ԱԺ աշխատակազմին.
«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի մարտի 12-ի N-289-Ն որոշմամբ Ազգային ժողովի համար նախատեսված պարգեւատրման գումարը բաշխել Ազգային ժողովի պատգամավորների, Ազգային ժողովի պետական ծառայողների եւ աշխատողների միջեւ»։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն էր տարածել, նշելով, որ պայմանավորված այս շրջանում բարեգործության օրենսդրական արգելքով, «Հայաստան» խմբակցության պատգամավորները այս ընթացքում ստացած պարգեւավճարների օգտագործման հարցերին կանրադառնան ընտրություններից հետո:

