ԻՀՊԿ-ն հայտարարել Է իսրայելական քաղաքների ուղղությամբ հասցվող հարվածների նոր ալիքի մասին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները), «Ճշմարիտ խոստում - 4» գործողության 78-րդ ալիքի շրջանակում, հարվածներ է հասցրել իսրայելական Դիմոն և Էյլաթ քաղաքներին, Թել Ավիվի հյուսիսային հատվածին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ մի շարք ռազմաբազաների։ Այս մասին հայտնել է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։
«Այս փուլի ընթացքում Էյլաթի, Դիմոնի և Թել Ավիվի հյուսիսի թիրախները, ինչպես նաև տարածաշրջանում ԱՄՆ «ահաբեկչական բանակի» որոշ հենակայաններ դիպուկ հարվածների են ենթարկվել բազմակի մարտագլխիկներով հագեցած Emad և Ghadr տեսակի գերճշգրիտ հրթիռային համակարգերի ու հարվածային անօդաչուների կողմից»,- ԻՀՊԿ հայտարարությունն է մեջբերում Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Աղբյուր՝ News.am

