Փաշինյանը վախեցավ Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել
2025 թվականի հունվարի 10-ին Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթով դատախազը 2026 թվականի մարտի 23-ին որոշում է կայացրել Ա.Օ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից։
Նշենք, որ խոսքը «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի մասին է։ Նրա հոդվածներից մեկի առթիվ հարուցվել էր քրեական վարույթ։ Այդ մասին լայն հանրությանը հայտնի դարձավ օրեր առաջ, երբ խմբագրին հրավիրել էին ՔԿ որպես վկա։
Քրեական վարույթի նախաձեռնումը մեծ քննադատություն առաջացրեց հասարակական, քաղաքական, ԶԼՄ-ների ներկայացուցիչների շրջանում։
Աղբյուրը` Panorama.am

