Թռնելուց խոսում է մեկը, որի անցած քաղաքական ճանապարհը թռնելու պատմություն է
Թռնելուց խոսում է ու արցախցի մեր հայրենակցի հետ դատապարտելի պահվածք է ցուցաբերում մեկը, որի անցած քաղաքական ճանապարհը թռնելու պատմություն է։
Նիկոլ Փաշինյանը թռել է 2008թ․ մարտի 1–ին՝ այդ ընթացքում մարդկանց «փուռը» տալով։ Հետո թռել է իր հին թիմակիցներից։ Ապա թռել է նոր թիմակիցներից՝ «Ելք կա» ծրագրի շրջանակներում։
Քիչ անց նա թռնելու է իր այսօրվա թիմակիցերի վրայից՝ իր բնավորության համաձայն «փուռը» տալով նրանց։
Միակ դեպքը, երբ նա հավատարիմ է մնացել ու չի թռել, դա թուրքական ու ադրբեջանական գիծն է։ Այդ գծին նա ոնց հավատարիմ կար, այնպես էլ մնացել է։
Ի դեպ, խայտառակ պահվածքից հետո ներողություն խնդրելը կեղծավորություն է։ Ինքը ուղիղ եթերում ցույց տվեց, որ մինչև իր վերջին բջիջը ատում է Արցախն ու արցախցիներին։ Դրա համար էլ բերանից արտաթորանք էր թափում։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան էջից

