Մենք ՔՊ-ի, Քոչարյանի հետ չենք համագործակցելու, սա մեզ համար կարմիր գիծ է. Մարության
Մենք ունենք կարմիր գծեր՝ չենք համագործակցելու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Նոր ուժ» կուսակցության առաջնորդ Հայկ Մարությանը:
«Մենք քննարկումներ ունեցել ենք տարբեր քաղաքական ուժերի հետ, բայց այնուամենայնիվ, մեր վարչությունը որոշում է ընդունել ու մենք մեր կուսակցությունով ենք գնում ընտրությունների։ Մնացած ուժերի հետ կապված՝ օրինակ, Սամվել Կարապետյանի ուժի մասին մենք նրանց իրենց ուժի հետ ունենք շատ առանցքային տարաձայնություն: Մեր պետության զարգացումը մենք տեսնում ենք եվրոպական մոդելով, իրենք կարծում եմ՝ դա չեն տեսնում: Իրենց ուժը թող հայտարարի, որ տեսնում են մեր պետության զարգացումը եվրոպական ուղիով, դա կնշանակի, որ ամենամեծ տարաձայնությունը, որը մենք ունենք այս պահին գաղափարական՝ այլևս չի լինի, իսկ ավելի փոքր հարցերը կարելի է քննարկել»:
Մարությանը հրաժարվեց նշել՝ քննարկում ունեցել են Գագիկ Ծառուկյանի հետ, թե ոչ։
Աղբյուր՝ News.am

