«Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը». Հիսուսի արձանի ստեղծման մասին ցուցահանդեսն Արմավիրում է
«Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսի հաջորդ կանգառը Արմավիրն է։ Մարզերի բնակիչների համար սա հնարավորություն է՝ իմանալու Հիսուսի արձանի ստեղծման մասին։
Հիսուս Քրիստոռի մոնումենտալ արձանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութի համաձայն, այն երկու օր Արմավիրում մնալուց հետո կտեղափոխվի այլ մարզեր։
«Այս արձանը կարող է դառնալ հոգևոր ինքնագիտակցության նոր զարթոնքի խորհրդանիշ, սերունդների համար արժեքային կողմնորոշիչ, համախմբման կենտրոն հավատաքի շուրջ»,-նշել է Ռուբեն Հովյաննիսյանը։
Ցուցահանդեսի այցելուները տպավորված են Հիսուսի՝ աշխարհում ամենամեծ արձանի ստեղծման աշխատանքներով, հզոր ծրագրով, հույս են հայտնում, որ այն կվերադարձնի հոգևոր հավատն ու կխթանի զբոսաշրջությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աղբյուրը` Panorama.am

