Առանց երաշխավորված խաղաղության՝ տնտեսական զարգացում չի լինի․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» առաջարկում է հանրային հանդուրժողականություն և համերաշխություն․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) 2026թ․ հունիսի 7-ը և 1918թ․ մայիսի 28-ը նույն խորհուրդն ունեն․ սա մեր Սարդարապատն է․ Հայկ Նահապետյան (տեսանյութ)
21
Ավանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը (տեսանյութ) «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Կենտրոն» ՀԸ անդրադարձը «Մայր Հայաստան»-ի առաջարկած 10 կետերին (տեսանյութ) Մայր Աթոռի փաստաբանները քայլեր են ձեռնարկում, որ Կաթողիկոսը կարողանա մասնակցել վրաց կաթողիկոսի հուղարկավորությանը «Մայր Հայաստանի» նախընտրական 10 առաջարկները (տեսանյութ) Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում Մեր եկեղեցին միշտ ավելի ուժեղ է դուրս եկել փորձություններից․ «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ասել է Եզրաս արքեպիսկոպոսը Իրանն ամերիկյան գերթանկարժեք ինքնաթիռ է խոցել. CNN Իրանական լրատվամիջոցները հայտնել են Հայֆայի նավթավերամշակման գործարանի վրա հարվածի մասին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ցանկանում է գնալ Վրաստան՝ մասնակցելու Իլիա II-ի հուղարկավորությանը. Վրաստանում նաև տեղյակ են, որ Հայաստանում հալածում են կաթողիկոսին Պատերազմ Արցախում
«Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը». Հիսուսի արձանի ստեղծման մասին ցուցահանդեսն Արմավիրում է «Թմբկահարը» իր այս գործողությամբ խայտառակեց ոչ միայն իրեն, այլև՝ ողջ երկիրը. Ամստերդամ Ծախսված միլիոնավոր դրամների արդյունքը մեկ տարի անց (տեսանյութ) Ավանի բնակիչները դժգոհություն են հայտնել համատիրություններից (տեսանյութ) Նիկոլը Գեղարքունիքում բեմականացված փառաբանման ցերեկույթ է կազմակերպել Խորթ մոր կողմից դաժան ծեծի ենթարկված երեխան մահացել է Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» Ապագա իշխանափոխության դեպքում Երևանում սահմանափակվելու է խայտառակ կառուցապատումը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Առանց երաշխավորված խաղաղության՝ տնտեսական զարգացում չի լինի․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» առաջարկում է հանրային հանդուրժողականություն և համերաշխություն․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) 2026թ․ հունիսի 7-ը և 1918թ․ մայիսի 28-ը նույն խորհուրդն ունեն․ սա մեր Սարդարապատն է․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի ծրագիրը Գյումրին դուրս կբերի սոցիալ-տնտեսական աղետից․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Ավանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը (տեսանյութ) Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է ԱԱԾ տնօրենը խիստ հուզվել է նախորդ փակ նիստից իր անձի վերաբերյալ արտահոսքից Երևանում «ուրախ ավտոբուսը» չի պտտվի Թոխմախի Մհերի ու Կայա Կալասի հիբրիդն՝ ընդդեմ Հայաստանի. 168.am «Կամ ես, կամ պատերազմ»․ Փաշինյանի քաղաքական շանտաժը Սիբեխդ կեր, նոր բռնատեր. Արմեն Աշոտյան Կատաղի բախումներ են Իսրայելի և շիայական «Հիզբալլահի» միջև. իրանագետ Երուսաղեմի հայկական թաղամասի մոտ հրթիռի բեկոր է ընկել Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը պարգևատրումների մասին կարգադրություն է արել Ամայի փողոցներ, հայկական հետքը ջնջելու քաղաքականություն. Կորեացի բլոգերը շրջել է օկուպացված Արցախում Ինչո՞ւ է աղմկում Նիկոլը Որպեսզի պետությունը լինի Երեւանում ծեծել են թիվ 46 համարի ավտոբուսի վարորդին Ուժեղ ղեկավարը կեղծ պատարագներ չի խրախուսի

Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, օրերս ի Տեր է հանգել բարեկամական ու հարևան վրաց ժողովրդի հոգևոր առաջնորդ, Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը: Միանգամայն բնական և օրինաչափ է, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու այլ բարձրաստիճան հայ հոգևորականներ ցանկանան ներկա գտնվել հարևան ու բարեկամական ժողովրդի հոգևոր առաջնորդի հոգեհանգստյան, հուղարկավորության և ըստ ծիսակարգի նախատեսված հոգևոր ծեսերին, վերջին հրաժեշտը տան Իլիա Երկրորդին:

Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանն ու նրան ենթակա մարմինները, ի դեմս ռեպրեսիվ օրգանների, մտացածին «գործի» պատրվակով արգելափակել են Ամենայն հայոց կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հնարավորությունը: Բացի այն, որ դա ինքնին խայտառակություն է, կրկնակի ու եռակի խայտառակություն է, որ դրա մասին խոսում են նաև «դրսում», ի մասնավորի՝ Վրաց եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները, նշելով, որ իրենք տեղյակ են, որ Ամենայն հայոց կաթողիկոսը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել Իլիա Երկրորդի հուղարկավորության արարողությանը, իր հարգանքի տուրքը մատուցել ի Տեր հանգուցյալ երանաշնորհ Պատրիարքին և իր վշտակցությունը բերել Վրաց ուղղափառ եկեղեցուն ու բարեկամ վրաց ժողովրդին: Սակայն նույն վրաց հոգևորականները ընդգծում են, որ Հայաստանի իշխանությունը արգելափակել է Հայոց կաթողիկոսի ելքի հնարավորությունը:

Այդ հայտարարությունը լսելիս ցանկացած նորմալ հայ մարդ, ամոթից զատ, այլ զգացում չի կարող ունենալ: Բացի երևի փաշինյանական իշխանության անընկալելի քմահաճույքներն սպասարկողներից:

Թվում է՝ այսպիսի հարց, անկախ այն բանից, թե այն ինչպես կկարգավորվի կամ կկարգավորվի արդյոք (գոնե մինչև թերթը տպարան ուղարկելը կարգավորված չէր), ընդհանրապես չպետք է ծագեր: Նախ՝ ինքնին, խայտառակություն է, որ Վեհափառ հայրապետի դեմ գործ է հարուցված, այն էլ՝ բացարձակ մտացածին «հիմքերով»: Երկրորդ՝ մեծագույն ամոթ ու խայտառակություն է, որ մեկ անձի քմահաճույքները սպասարկելու համար Վեհափառի ելքն է արգելվել: Վերջապես՝ եթե նույնիսկ օրենքի տառակերության ձևական (ֆորմալ) կողմը հաշվի առնենք, էլի աննորմալ վերաբերմունք է: Եթե կուզեք, հենց իրավապահներն առաջնահերթ, իրենց նախաձեռնությամբ պիտի դիմեին Մայր Աթոռին ու հայտնեին, որ Վեհափառի ազատ տեղաշարժի, այդ թվում՝ Վրաստան այցելելու համար ոչ մի արգելանք չկա: Իրենք, հասկանո՞ւմ եք, նույնիսկ առանց փաստաբանների միջնորդության: Բայց, դե, ում ինչ ենք ասում...

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>