Ուժեղ կշտացնող առաջարկ Ն. Փաշինյանին. Ուղիղ եթերում ուտել 42 հատ պեռաշկի, 6 գծամետր էլ սուջուխ. Բ. Միկոյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն ուժեղ կշտացնող առաջարկ է արել Նիկոլ Փաշինյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ առավոտյան հնչեցրած առաջարկի, Միկոյանն առաջարկում է, որ Փաշինյանն ոււղիղ եթերում, առանց կողմնակի օգնության ուտի 42 հատ պեռաշկի, 6 գծամետր էլ սուջուխ։
«Եթե կարողացավ, ուրեմն ուժեղ է։ Ես հավատում եմ, որ կարա»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանին, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանին առաջարկել է «արհամարհել» բառն ուղիղ եթերում առանց կողմնակի օգնության գրել առանց սխալների։ Ավելի ուշ պարզվեց, որ այդ բառի ուղղագրությունը հենց ինքը՝ Փաշինյանը չգիտե։
Աղբյուրը` Panorama.am

