Գարեգին Բ–ն մտադիր է այցելել Վրաստան և մասնակցել Իլյա Երկրորդի հուղարկավորությանը ԲԱՑԱՌԻԿ ՓԱՍՏԱԹՈւՂԹ. «Իշխանության» ձեռքի տակ է հայտնվել Սահմանադրության նոր տեքստը 2018-ին իշխանության եկած քաղաքական թիմի անդամների ճնշող մեծամասնությունն անգամ աշխատանքային գրքույկ չի ունեցել
20
Մեր եկեղեցին միշտ ավելի ուժեղ է դուրս եկել փորձություններից․ «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ասել է Եզրաս արքեպիսկոպոսը Իրանն ամերիկյան գերթանկարժեք ինքնաթիռ է խոցել. CNN Իրանական լրատվամիջոցները հայտնել են Հայֆայի նավթավերամշակման գործարանի վրա հարվածի մասին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ցանկանում է գնալ Վրաստան՝ մասնակցելու Իլիա II-ի հուղարկավորությանը. Վրաստանում նաև տեղյակ են, որ Հայաստանում հալածում են կաթողիկոսին Կատարի գազի օբյեկտներին հասցված հարվածները հրդեհների և ավերածությունների պատճառ են դարձել Քաթարը պահանջել է՝ իրանցի կցորդները լքեն երկիրը, Թրամփը հանուն Քաթարի սպառնացել է պայթեցնել «Հարավային Պարսը» Հանդիպում Շենգավիթի տարածքային կառույցում (տեսանյութ) Իրանը հակահարված է հասցրել Իսրայելի Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի վախճանման առիթով Իշխանությունը սարսափում է հունիսի 7-ին ընտրողների բարձր մասնակցությունից. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Գարեգին Բ–ն մտադիր է այցելել Վրաստան և մասնակցել Իլյա Երկրորդի հուղարկավորությանը Ալիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուց Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում Ստեղծեք մշտական գործող խորհրդակցական մարմին. Արա Սահակյանի առաջարկն ընդդիմությանը ԲԱՑԱՌԻԿ ՓԱՍՏԱԹՈւՂԹ. «Իշխանության» ձեռքի տակ է հայտնվել Սահմանադրության նոր տեքստը ՔՊ-ն սյունեցիներին խաղից դուրս թողեց «Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է». Գագիկ Սուրենյան Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն. 10 մլն դրամի հետքերով Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային Փաշինյանն անգամ իր համակիրների վրա է ազդում Մեր եկեղեցին միշտ ավելի ուժեղ է դուրս եկել փորձություններից․ «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ասել է Եզրաս արքեպիսկոպոսը Իրանն ամերիկյան գերթանկարժեք ինքնաթիռ է խոցել. CNN Իրանը իր կարողությունների միայն մի փոքր մասն է օգտագործել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների․ Արաղչի Հրավեր են ուղարկել Գարեգին 2–րդին մասնակցելու Իլյա 2–րդի հուղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը «Հրապարակ»․ Եթե այժմ «Արցախ» բառը գրգռում է թշնամուն, ապա ինքը 2020-ին անդադար գրգռել է Հերթական սուտն էր տարածվում. Սամվել Կարապետյանին թույլ չէին տվել տեսաուղերձով հանդես գալ․ փաստաբան Երևանում ուղևորն ավտոբուսից իջել ու մահացել է ԹՐԻՓՓ-ն այս վիճակով չի կարող ճեղքել ՀՀ շրջափակումը. Արթուր Խաչատրյան Իրանական լրատվամիջոցները հայտնել են Հայֆայի նավթավերամշակման գործարանի վրա հարվածի մասին ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանի բարեփոխումների օրակարգին․ Մարթա Կոս Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ցանկանում է գնալ Վրաստան՝ մասնակցելու Իլիա II-ի հուղարկավորությանը. Վրաստանում նաև տեղյակ են, որ Հայաստանում հալածում են կաթողիկոսին Հայաստանին պարտադրվում է օկուպացիոն սահմանադրություն․ Պողոսյան Վախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ 2018-ին իշխանության եկած քաղաքական թիմի անդամների ճնշող մեծամասնությունն անգամ աշխատանքային գրքույկ չի ունեցել «Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ապացուցեց, որ հենց ինքն է հրահանգավորում քննչական մարմիններին»,- Արմինե Օհանյան Կառավարության նիստում հաստատվել է... Պետականության հիմքի ռումբը (տեսանյութ) Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Կատարի գազի օբյեկտներին հասցված հարվածները հրդեհների և ավերածությունների պատճառ են դարձել

ԲԱՑԱՌԻԿ ՓԱՍՏԱԹՈւՂԹ. «Իշխանության» ձեռքի տակ է հայտնվել Սահմանադրության նոր տեքստը

«Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ է հայտնվել ՀՀ Սահմանադրության փոփոխված տարբերակը (ֆայլը՝ https://t.me/+DzWB8C8LTcRkYTQy): Տեքստում կարմիրով տողերն ավելացվածներն են, իսկ ջնջվածները՝ Սահմանադրությունից հեռացված տողերը։

ՀՀ Սահմանադրությունում արված փոփոխությունները հարվածի տակ են դնում ժողովրդի հիմնարար արժեքները՝ պատմությունը, ընտանիքի ինստիտուտը, սփյուռքի հետ կապը և հայ լինելու առաջնահերթությունը Հայաստանում։ Բայց ամենազավեշտալին այն է, որ պետության արժեհամակարգը խարխլող փոփոխված Սահմանադրությունը ներկայացվում է «եվրոպական արժեքների» գեղեցիկ փաթեթավորմամբ։

Այսպես, Սահմանադրության նախաբանում «պատմական հիշողությունը ջնջված» է։ Անկախության հռչակագրի մասին որևէ հիշատակում անգամ չկա, մինչդեռ գործող Սահմանադրությունը հիմնված է Անկախության հռչակագրի վրա։ Հռչակագրում ասվում էր․ «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը… ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։

Այս հղումը հանվել է նոր Սահմանադրության տեքստից և փոխարինվել է հետևյալ տողերով․ «Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և պետականության շարունակականության պահպանման, մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, ժողովրդավարական և իրավական պետությունն ամրապնդելու, ժողովրդի անվտանգությունն ապահովելու և ընդհանուր բարեկեցությունը խթանելու նպատակներով, ինչպես նաև ապագա սերունդներին խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ հայրենիք ժառանգելու հանձնառությամբ, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։

Անկախության հռչակագիրը ՀՀ Սահմանադրությունից պոկելը Ալիևի պահանջն էր, քանի որ այնտեղ Արցախի մասին հիշատակում կար, և խոսվում էր պատմական հայրենիքի ու հողերի վերականգնման մասին։

Նոր Սահմանադրության մեջ ջնջված է 35-րդ հոդվածի 2-րդ կետը, որտեղ ասվում էր, որ ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը և տղամարդն ունեն հավասար իրավունքներ։ Այս հոդվածի փոփոխությունը ենթադրում է, որ փոխվում է ավանդական հայ ընտանիքի մոդելը, և որ ընտանիք կարող է համարվել նաև նույնասեռ անձանց միությունը։

Ծնողների իրավունքները և պարտականությունները սահմանող 36-րդ հոդվածն այնպես է փոխվել, որ երեխաներն այլևս պարտավորություն չունեն խնամել իրենց տարեց ծնողներին։ Այս հոդվածի 3-րդ կետը սահմանում էր․ «Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների մասին։ Մանրամասները սահմանվում են օրենքով»։ Սա ամբողջությամբ հանվել է։

Նոր Սահմանադրությամբ ազգությամբ հայ մարդը պարզեցված կարգով այլևս չի կարող դառնալ ՀՀ քաղաքացի։ Ամբողջությամբ ջնջված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքը սահմանող 47-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը։ Սա նշանակում է, որ մեր սփյուռքահայերը այլևս պարզեցված կարգով չեն կարող դառնալ ՀՀ քաղաքացի։

Սահմանադրությունից ամբողջությամբ ջնջված է 113-րդ հոդվածը, որը իրավունք էր տալիս ԱԺ պատգամավորներին գրավոր հարցապնդումներով դիմել Կառավարության անդամներին, այդ թվում՝ վարչապետին, այլ կերպ ասած՝ պահանջել թափանցիկություն և հաշվետվողականություն։ Նոր Սահմանադրությամբ խորհրդարանական վերահսկողությունը թուլանում է, և քաղաքական համակարգը կարծես դառնում է միապետական։ Նպատակը պարզ է՝ որպեսզի ընդդիմությունը չկարողանա ազդել կառավարության վրա, և վարչապետը ունենա լիակատար ազատություն։

ՀՀ Սահմանադրության ամենակարևոր հոդվածներից մեկը՝ 205-րդ հոդվածն, այնպես է փոխվել, որ հայ ժողովուրդն այլևս չի կարողանա վերահսկողություն ունենալ իր երկրի ճակատագրի վրա։ ՔՊ-ական իշխանության գրած Սահմանադրությունը թույլ է տալիս կառավարությանը և Ազգային ժողովին որոշել երկրի անդամակցությունը միջազգային կազմակերպություններին՝ առանց հանրաքվեի։

Նոր Սահմանադրությամբ անցումային դրույթը թույլ է տալիս, որ եթե Հայաստանը անդամակցել է որևէ միջազգային կազմակերպության մինչև 2015 թվականը, ապա այդ կազմակերպության անդամակցությունը կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու հարցը կարող է լուծվել միայն Ազգային ժողովի միջոցով՝ առանց հանրաքվեի։

Այս հանգամանքը հատկապես լուրջ խնդիր է ստեղծում ԵԱՏՄ-ի անդամակցության դեպքում, քանի որ Հայաստանն արդեն միացել էր այդ կազմակերպությանը 2015-ին՝ նախկին Սահմանադրության համաձայն։

Lիա Սարգսյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>