Իրանը իր կարողությունների միայն մի փոքր մասն է օգտագործել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների․ Արաղչի
Իրանը իր կարողությունների միայն մի փոքր մասն է օգտագործել ի պատասխան Իսրայելի հարձակումների։
Ըստ APA-ի, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այս մասին գրել է իր սոցիալական ցանցերի էջում։
Արտգործնախարարը զգուշացրել է, որ Իրանի ենթակառուցվածքների վրա հետագա հարվածները կհանգեցնեն ավելի կոշտ պատասխանի։
«Մենք մեր ուժերի միայն մի փոքր մասն ենք օգտագործել ի պատասխան Իսրայելի կողմից մեր ենթակառուցվածքների վրա հարձակման։ Զսպվածության միակ պատճառը անհրաժեշտ դեէսկալացիայի նկատմամբ հարգանքն էր։ Եթե մեր ենթակառուցվածքները կրկին հարձակման ենթարկվեն, մենք զսպվածություն չենք ցուցաբերի», – նշել է Արաղչին։

