ԹՐԻՓՓ-ն այս վիճակով չի կարող ճեղքել ՀՀ շրջափակումը. Արթուր Խաչատրյան
Եվրախորհրդարանում՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի նիստում, ելույթ է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Խաչատրյանը խոսել է Հայաստանում տիրող իրավիճակի մասին։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Փաշինյանի կողմից Հայաստանի Անկախության հռչակագրի նսեմացման քաղաքականությանը։
Պատգամավորը Եվրախորհրդարանում նաև փաստերով ցույց է տվել, որ ԹՐԻՓՓ-ն այս վիճակով չի կարող ճեղքել ՀՀ շրջափակումը։
Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, թե իբր Հայաստանն անկախություն ստացել է ոչ թե այն ժամանակ, երբ ընդունել է Անկախության հռչակագիրը կամ հանրաքվեով քվեարկել անկախության օգտին, այլ երբ միացել է ԱՊՀ-ին։

