Իրանի առաջնորդների սպանությունն ու քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներն անընդունելի են․ Չինաստանի ԱԳՆ
Իրանի ղեկավարների սպանությունը և քաղաքացիական օբյեկտների վրա հարվածներն անընդունելի են։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ պատասխանելով ԶԼՄ-ների համապատասխան հարցին։
Նա այս հայտարարությունն արել է գերատեսչական հերթական մամուլի ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ Չինաստանը հետևողականորեն դեմ է միջազգային հարաբերություններում ուժի կիրառմանը, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելական հարվածի հետևանքով սպանվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

