Երբ պաշտոնական ծանուցում լինի, Իլիա Բ-ի հուղարկավորության արարողություններին Հայ Եկեղեցու մասնակցության ձևաչափը կորոշվի. Մայր Աթոռ
Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք երջանկահիշատակ Իլիա Բ-ի հուղարկավորության կազմակերպչական մանրամասների վերաբերյալ պաշտոնական ծանուցում Սուրբ Էջմիածնում առայժմ չի ստացվել։
«Երբ այն լինի, արարողություններին Հայ Եկեղեցու մասնակցության ձևաչափը կորոշվի՝ պայմանավորված Վրաց Ուղղափառ Եկեղեցու սահմանած արարողակարգով»,- հայտնում են Մայր Աթոռի տեղեկատական համակարգից։

