Թեհրանը հաստատել է, որ Ալի Լարիջանին uպшնվել է
Իրանը հայտարարել է Իսրայելի վրա հրթիռային հարվածների նոր ալիքի մասին՝ ի պատասխան Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության։ Այս մասին հաղորդում է Press TV-ն։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարում է Իսրայելի վրա հրթիռային հարվածների 61-րդ ալիքի մասին՝ ի պատասխան իրանցի Լարիջանիի նահատակության», - ասվում է հայտարարության մեջ։
Նախօրեին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Թեհրանի վրա հարձակման ժամանակ զոհվել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը։ Լարիջանիի գրասենյակը ավելի ուշ հաստատել է նրա մահը։
Ռիա նովոստին գրում է, որ Լարիջանին պատասխանատու էր ազգային անվտանգության կարևորագույն հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար: Իրանի նախագահը խոստացել է դաժան վրեժ լուծել նրա մահվան համար:
Աղբյուրը` Panorama.am

