Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
11
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Եթե Իրանը կարողանա դիմանալ, ապա ԹՐԻՓՓ-ը կկորցնի իր նշանակությունը․ Ստեփան Դանիելյան

Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից հետո ԹՐԻՓՓ-ը կարող է կորցնել իր նշանակությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին և Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Իրանում զարգացումների համատեքստում ԱՄՆ-ի համար ԹՐԻՓՓ-ն այս պահին այլևս առաջնահերթությունների շարքում չէ։

«ԹՐԻՓՓ-ի ամբողջ իմաստը հետևյալն էր՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից և Իրանը հյուսիսից շրջափակել այսպես կոչված թուրքական աշխարհով։ Դա ամերիկյան և բրիտանական ծրագիր էր, սակայն քանի որ այս տարածաշրջանը նաև իսրայելական առաջնահերթություն էր, Միացյալ Նահանգները, ըստ էության, իրականացնում էր նաև իսրայելական ծրագիր։ ԹՐԻՓՓ-ի հիմնական իմաստը դա էր։

Ի պատիվ Միացյալ Նահանգների և ԵՄ պետական պաշտոնյաների՝ պետք է ասել, որ նրանք բազմիցս բացահայտ խոսել են հենց այդ երկու նպատակների ապահովման մասին»,-նշեց նա։

Դանիելյանի խոսքով՝ ԹՐԻՓՓ-ի շրջանակում պետք է տեղակայվեին նաև հետախուզական կայաններ, որոնք կվերահսկեին Իրանը։

«Այդ համակարգը պետք է միանար Ադրբեջանում տեղակայված իսրայելական և բրիտանական հատուկ ծառայությունների ցանցին։ Բոլորը լսել են, որ Ադրբեջանում կան օդանավակայաններ, որտեղից ԱԹՍ-ներով հետախուզվում է Իրանի տարածքը։ Նույնիսկ խոսվում էր այն մասին, որ որոշ հարվածներ իրականացվել են Ադրբեջանի տարածքից։ Հայաստանը ԹՐԻՓՓ-ի միջոցով միանում էր այդ գլոբալ ծրագրին»,-ասաց քաղաքագետը։

Նրա գնահատմամբ՝ Իրանի շուրջ պատերազմական զարգացումները ամբողջությամբ փոխում են իրավիճակը տարածաշրջանում։

«Միացյալ Նահանգների ծրագիրն էր Իրանում իշխանափոխություն իրականացնել, ինչը չհաջողվեց։ Եթե իշխանափոխություն իրականացվեր, և Իրանը մտներ ամերիկյան վերահսկողության տակ, ապա այդ պարագայում ևս ԹՐԻՓՓ-ը կկորցներ իր նշանակությունը և դուրս կգար առաջնահերթությունների շարքից։

Մյուս տարբերակը այն է, որ եթե հնարավոր չէ փոխել Իրանի կառավարման համակարգը և իշխանության բերել իրենց վերահսկողության տակ գտնվող ուժերին, ապա առաջանում է հարց՝ ինչպես կպահի իրեն Իրանը նոր իրավիճակում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ բոլոր կարմիր գծերը արդեն անցել են թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Իսրայելը, թե՛ Իրանը։

Քաղաքագետի խոսքով՝ եթե նախկինում Իրանը կարող էր չհարվածել ԹՐԻՓՓ-ին՝ խուսափելով մեծ պատերազմից, ապա այժմ իրավիճակը փոխվել է։

«Եթե նախկինում Իրանը չէր հարվածի ԹՐԻՓՓ-ին՝ մտավախություն ունենալով, որ դա կհանգեցնի մեծ պատերազմի, ապա հիմա այդ պատերազմը արդեն ընթանում է։ Այսինքն՝ Իրանի համար այլևս որևէ զսպող գործոն չկա։ Այս դեպքում ևս ԹՐԻՓՓ-ը կորցնում է իր նշանակությունը։

Հետևաբար, գործող իշխանության քարոզչական թեզը, թե՝ տեսեք, Միացյալ Նահանգներին բերել ենք Սյունիք, և դրա համար Ադրբեջանը և Թուրքիան չեն համարձակվի հարձակվել Սյունիքի վրա, արդեն կորցնում է իր քարոզչական գրավչությունը»,-նշեց նա։

Հարցին՝ հաշվի առնելով, որ շատերը թերահավատորեն են վերաբերվում ծրագրի տնտեսական բաղադրիչին և այն ավելի շատ քաղաքական են համարում, արդյոք Միացյալ Նահանգները շարունակելու է առաջ մղել այս նախագիծը, Դանիելյանը նշեց, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում լուրջ տնտեսական շահեր չունի, և հիմնական նպատակները քաղաքական են։

«Ծրագրի նպատակներից մեկն էլ Չինաստանից եկող հնարավոր ճանապարհների վերահսկումն էր։ Միացյալ Նահանգների քաղաքականությունն այն է, որ բոլոր կարևոր կոմունիկացիաները, որոնք նշանակություն ունեն Չինաստանի համար, այդ թվում՝ էներգակիրների տարանցման ուղիները, վերցվեն վերահսկողության տակ։

Այդ տրամաբանությամբ են փորձել վերահսկողություն հաստատել նաև Վենեսուելայի նկատմամբ, նույն տրամաբանությամբ է շարունակվում ուկրաինական պատերազմը, որի ընթացքում պայթեցվեցին «Հյուսիսային հոսք» գազատարները։ Միացյալ Նահանգները նույնիսկ առաջարկեցին Ռուսաստանին և Եվրոպային, որ իրենք վերահսկեն «Հյուսիսային հոսքը» և Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա գնացող գազամուղերը։

Նույն տրամաբանությունը վերաբերում էր նաև ԹՐԻՓՓ-ին, սակայն եթե Իրանը կարողացավ դիմանալ, ապա այդ դեպքում ամբողջ նախագիծը կորցնում է իր նշանակությունը»,-եզրափակեց քաղաքագետը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>