Խամենեին մերժել է Միացյալ Նահանգների հետ հրադադարի մասին առաջարկները
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին մերժել է լարվածությունը թուլացնելու կամ Միացյալ Նահանգների հետ հրադադարի մասին առաջարկները, որոնք Թեհրանին փոխանցվել էին
միջնորդ երկրների միջոցով։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի։ Վերջինս մեջբերել է Գերագույն առաջնորդի խոսքը. «Խաղաղության ժամանակը չի եկել, քանի դեռ ԱՄՆ-ն և Իսրայելը ծնկի չեն իջնել, ընդունել պարտությունը և փոխհատուցում վճարել»։

