«Մայր Հայաստան» խմբակցությունը բարձրաձայնում և ընթացք է տալիս քաղաքացիների խնդիրների լուծմանը
«Մայր Հայաստան» խմբակցությունը բարձրաձայնում և ընթացք է տալիս քաղաքացիների խնդիրների լուծմանը։
Մանավորապես՝
Նոր Նորք վարչական շրջան – Մոլդովական 29/6 հասցեի հարևանությամբ ցեխաթմբի վերածված մայթը մաքրվել և բարեկարգվել է։
Ավան վարչական շրջան – Չարենց թաղամասի թիվ 18 շենքի ֆուտբոլի խաղադաշտի հարևանությամբ տեղադրված աղբամանները եղել են առանց դույլերի, որոնք այժմ ավելացվել են։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան – Դավիթ Անհաղթ 11/12 հասցեում աղբամանների քանակն ավելացվել է, որպեսզի սպասարկվի ամբողջ շենքը։
«Մայր Հայաստան» խմբակցությունը շարունակելու է հետևել քաղաքացիների խնդիրների կարգավորման ընթացքին։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

