Մեր Հենրիխ Մխիթարյանը դարձավ Իտալիայի կրկնակի չեմպիոն՝ հեղինակելով նաև հաղթական գոլը Հիբրիդային (և ոչ միայն) հարձակում Հայաստանի վրա Զելենսկու այցը՝ աշխարհաքաղաքական սադրանք (տեսանյութ)
4
Մակրոնին և Փաշինյանին միավորում է համատեղ հանցանքն Արցախի նկատմամբ Եվրախորհրդարանն՝ ընդդեմ Ալիևի և Նիկոլի (տեսանյութ) Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպան Հայաստանում ընտրություններից առաջ Ինչո՞ւ Եվրախորհրդարանը «հիշեց» Բաքվին «հայամետ» բանաձևով՝ միաժամանակ շարունակելով գազ գնել Ադրբեջանից ԵՔՀ 8-րդ գագաթաժողովը Երևանում (տեսանյութ) Ազատ արձակեք քրիստոնյա գերիներին. Արgախgիների ակցիան՝ ուղղված Երևանում գտնվող եվրոպական առաջնորդներին. ՈՒՂԻՂ Մակրոնի արյունոտ ձեռքերն ու ցինիկ ժպիտը Սելֆի՝ Մակրոնի հետ. Արցախը դավաճանաբար հանձնելու քավորը Գագիկ Ծառուկյանն այցելել է Շիրակի մարզ (տեսանյութ) Եկել էին Նիկոլից զինադադարի գինը պահանջելու (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Իրական «հիբրիդային հարձակումը» Հայաստանի ընտրողների ազատ կամարտահայտության վրա սա է Պատանդների հարցերով Կանադայի ավագ պաշտոնյային ներգրավեք հայ գերիների ազատման հարցում․ բաց նամակ` Կանադայի վարչապետին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դեմարշը, նա հականիկոլական լուսանկար է հրապարակել Մակրոնին և Փաշինյանին միավորում է համատեղ հանցանքն Արցախի նկատմամբ Եվրախորհրդարանն՝ ընդդեմ Ալիևի և Նիկոլի (տեսանյութ) Ծառայությունը, որը հայաստանյան ռեժիմն ակնկալում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից, բացառապես նեղ թիմային բնույթ ունի․ Տիգրան Աբրահամյան Ես քահանայի թոռ եմ, «Հայր Մերը» 3 լեզվով գիտեմ. Ռոբերտ Քոչարյան Աջակցությունն այս ռեժիմին նաև վնասում է ժողովրդավարության ընկալմանն ամբողջ աշխարհում. Նարե Սիմոնյան Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպան Հայաստանում ընտրություններից առաջ Մեր Հենրիխ Մխիթարյանը դարձավ Իտալիայի կրկնակի չեմպիոն՝ հեղինակելով նաև հաղթական գոլը Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին Ո՞վ է Ջևդեթ Յըլմազը. Վարուժան Գեղամյանի անդրադարձը Երևան ժամանող Իսպանիայի վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայում Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան Ինչո՞ւ Եվրախորհրդարանը «հիշեց» Բաքվին «հայամետ» բանաձևով՝ միաժամանակ շարունակելով գազ գնել Ադրբեջանից Եվրոպական երկրների առաջնորդների ժամանումից առաջ կարմիր գորգը մաքրում են ծնկաչոք ու ձեռքերով. Բացառիկ կադրեր ԵՔՀ 8-րդ գագաթաժողովը Երևանում (տեսանյութ) Ազատ արձակեք քրիստոնյա գերիներին. Արgախgիների ակցիան՝ ուղղված Երևանում գտնվող եվրոպական առաջնորդներին. ՈՒՂԻՂ Ո՞ր փողոցները փակ կլինեն այսօր Հիբրիդային (և ոչ միայն) հարձակում Հայաստանի վրա Մակրոնի արյունոտ ձեռքերն ու ցինիկ ժպիտը Զելենսկու այցը՝ աշխարհաքաղաքական սադրանք (տեսանյութ) Սելֆի՝ Մակրոնի հետ. Արցախը դավաճանաբար հանձնելու քավորը Գագիկ Ծառուկյանն այցելել է Շիրակի մարզ (տեսանյութ) Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Սերբիայի, Ֆինյանդիայի վարչապետները և միշարք այլ բարձրաստիճան հյուրեր ժամանել են Հայաստան Մենք գնում ենք Եվրոպա, բայց Փաշինյանն առաջին սերնդի բոլշևիկների կողմից ՔՕ մտցրած հանցակազմ է օգտագործում. Մելիքյանը՝ Իմնեմնիմիի գործով Ադրբեջանի բարեկամ Զելենսկին ժամանեց Հայաստան, ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը ջերմորեն դիմավորեց Ոչինչ չի կարող մեզ՝ Հայ Եկեղեցու հոգևորականներիս, հեռացնել մեր առաքելությունից. Կատարվել քահանայական ձեռնադրություն Մահաբերի «խաղաղությունը» Եկել էին Նիկոլից զինադադարի գինը պահանջելու (տեսանյութ)

Իրանի դեմ գործողություններով ԱՄՆ-ն փորձում է զսպել նաև Չինաստանին. Ստեփան Դանիելյան

Իրանի դեմ ռազմական գործողություններում ԱՄՆ-ի երկարաժամկետ նպատակը միայն Իսլամական Հանրապետությունը չէ։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման եթերում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նրա կարծիքով՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկումները քողարկում են Վաշինգտոնի գլոբալ մտահղացումը, որն անմիջականորեն կապված է Չինաստանի հետ: Քաղաքագետը հիշեցրեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքը, թե 40 տարի սպասել է Իրանի վրա հարձակվելու հնարավորությանը։

«Մենք պետք է հասկանանք, թե ինչ խնդիրներ են լուծում ԱՄՆ-ն և Իսրայելը: Միացյալ Նահանգները փորձում է պահպանել իր հեգեմոնիան, ինչն ամրագրված է նրանց ազգային ռազմավարական փաստաթղթերում: Այսօր ԱՄՆ-ն տնտեսական մրցակցային պայքարում սկսում է զիջել Չինաստանին, ուստի փորձում է վերահսկողություն պահպանել համաշխարհային էներգետիկ շուկաների նկատմամբ։ Սա նշանակում է վերահսկողություն Իրանի, Հորմուզի նեղուցի, ինչպես նաև նավթ արտադրող արաբական երկրների նկատմամբ»,-նշեց Դանիելյանը:

Անդրադառնալով Իսրայելի քաղաքականությանը՝ քաղաքագետը նշեց, որ այն որոշ չափով հիշեցնում է Մեծ Բրիտանիայի՝ ժամանակին Եվրոպայում վարած գիծը։

«Հարյուրամյակներ շարունակ Բրիտանիայի քաղաքականության հիմնական նպատակն էր Եվրոպայի ուժեղ պետությունների միջև պատերազմներ հրահրելը, նրանց բաժանելն ու թուլացնելը, անգամ հեղափոխություններ ֆինանսավորելը, որպեսզի հակասությունները խորանան, իսկ ինքը մնա որպես միակ հեգեմոն»,–ասաց նա:

Վերլուծաբանի համոզմամբ՝ թե՛ Իրանի, թե՛ Վենեսուելայի դեմ գործողությունները նույն շղթայի օղակներն են: Խոսելով Իրանի դիրքորոշման մասին՝ Դանիելյանը նշեց, որ Թեհրանն այժմ լուծում է իր գոյության խնդիրը՝ ցույց տալով, որ այլևս «կարմիր գծեր» չկան։

«Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, պատերազմը սկսելով, ունեցել են միայն «պլան Ա»․ փորձել են գլխատել Իրանի ղեկավարությանը, ակտիվացնել դժգոհ զանգվածներին և հասնել իշխանափոխության։ Սակայն այդ սցենարը չաշխատեց, ինչի մասին բացահայտ ասում են թե՛ Թրամփը, թե՛ Նեթանյահուն։ Իշխանափոխությունը ենթադրում էր երկրի ներքին և արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն, ինչը չստացվեց»,–ընդգծեց վերլուծաբանը։

Ըստ Դանիելյանի՝ ԱՄՆ–ն ու Իսրայելը դեռևս չունեն հստակ պատկերացում, թե որքան կարող է շարունակվել պատերազմը և ինչ ելք կունենա այն։ Նրա խոսքով` հիմա նույնիսկ պատերազմի նախաձեռնողները չեն կարող հստակ պատասխան տալ, թե ինչ զարգացումներ կարող են լինել առաջիկայում։

«Հիմա առաջանում է հարց՝ ի՞նչ է լինելու հետո։ Այս հարցի պատասխանը չունեն ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ Թել Ավիվը։ Իսրայելի վարչապետն ինքն է խոստովանել, որ չի կարող ասել, թե որքան կտևի ռազմական գործողությունը»,–նշեց Դանիելյանը։

Վերլուծաբանի գնահատմամբ՝ անորոշությունն արտահայտվում է նաև դիվանագիտական քայլերում։ Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահը նույնիսկ դիմել է Ռուսաստանի նախագահին՝ խնդրելով միջնորդել Իրանի հետ բանակցություններում։

«Պատահական չէր, որ ԱՄՆ նախագահն իր խնդրանքով զանգահարեց Ռուսաստանի նախագահին՝ խնդրելով միջնորդ դառնալ պատերազմը կանգնեցնելու համար։ Իրենք արդեն բացահայտ ասում են՝ եթե նախկինում խնդիրը ռեժիմի փոփոխությունն էր, ապա հիմա դա առաջնային չէ, այլ պետք է պայմանավորվել։ Սակայն Իրանը չի գնում բանակցությունների։ Պատճառն այն է, որ 2025-2026 թվականներին, երբ արդեն որոշակի պայմանավորվածությունների էին հասնում, հենց այդ պահին, առանց զգուշացման, սկսվեց պատերազմը»,–ասաց Դանիելյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>