Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունով
Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի լեգենդար «Արարատ-73» ֆուտբոլային ակումբի ոչ պակաս լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանի պատվին։ Համապատասխան որոշումն ընդունվել է մարտի 12-ին կայացած Երևանի ավագանու նիստում։
Սիմոնյանի անունը շնորհվել է «Հրազդան» մարզադաշտին հարող փողոցին, որը միացնում է Աթենքի և Հալաբյան փողոցները։
Նախագծի նախաձեռնողը Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունն է։

