Շենգավիթում կոյուղաջրերը լցվում են նկուղ (տեսանյութ)
Երևանի քաղաքային իշխանության անգործության պատճառով Շենգավիթում՝ Արարատյան 62/2 հասցեի հանրակացարանի բնակիչները ահազանգում են ծանր իրավիճակի մասին. շենքի նկուղում կոյուղու համակարգն ամբողջությամբ փտած և տրաքած վիճակում է, ինչի հետևանքով կոյուղաջրերը լցվում են նկուղ։
Շենքում տարածվել է ծանր հոտ, որը բնակիչների համար արդեն դարձել է առողջության և կյանքի համար լուրջ խնդիր։ Մարդիկ պարզապես չեն կարողանում շնչել, ապրել և բնական պայմաններում գոյատևել։
Արման Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

