Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ՝ ազգությամբ հայերի, այդ թվում ՀՀ ԱԺ պատգամավորի ներգրավմամբ

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը տարածել է հաղորդագրություն, որի մեջ նշված է. «Լոնդոնում տեղակայված «Apollo Strategic Communications» կազմակերպությունը 2026թ․ մարտի 2-ին, ամերիկյան լրատվամիջոցներին ուղարկված նամակով վերջիններիս խմբագիրներին առաջարկել է «ոչ հրապարակային քննարկումներ»՝ նպատակ ունենալով արատավորել  Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին, արժեզրկել ու վարկաբեկել դրա գործունեությունը։ Ամերիկյան լրատվամիջոցներին ուղարկված փակ նամակը հայտնվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի մոտ։ Ուշագրավ է՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի վերաբերյալ խոստացվող «տեղեկատվությունն» ամբողջությամբ համապատասխանում է Հայ դատի համակարգի դեմ պայքարում ադրբեջանաթուրքական շրջանակների կողմից օգտագործվող կեղծ պնդումներին։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Apollo Strategic Communications»-ի մայր ընկերությանը՝ «RSK Group»-ին է պատկանում «Azerbaijan Environment and Technology Centre» Ltd» դուստր ընկերությունը, որը լայնածավալ ծրագրեր է իրականացնում Ադրբեջանում, մասնավորապես Կասպյան տարածաշրջանում, իսկ «Apollo»-ն իր գրանցումից ի վեր՝ 2009 թվականից, գործել է մի քանի անվանումներով՝ «Red Public Relations Limited» և «Apollo Public Relations Limited»։

Ցավոք, ադրբեջանական ակնհայտ ուղղորդմամբ այս արշավին են միացել նաև ազգությամբ հայեր և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, այդ թվում ՀՀ ԱԺ պատգամավոր։ Մասնավորապես, մարտի 2-ի նամակով ամերիկյան մամուլի պատասխանատուներին առաջարկվում է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին վարկաբեկող տեղեկատվության փոխանցում հետևյալ անձանց հետ հանդիպումների միջոցով․

  1. Եվրոպայում անվտանգության և համագործակցության կոնգրեսական հանձնաժողովի անանուն աշխատակից,
  2. ՀՀ ԱԺ «Քացաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյան,
  3. Պատմաբան Նժդեհ Հովսեփյան,
  4. «Քարնեգի» հիմնադրամի այցելու-գիտաշխատող Կարո Փայլան։

Ավելի ուշ, X-ի իր միկրոբլոգում Կարո Փայլանը հրաժարվել է այդ արշավին մասնակցությունից՝ գրելով․ «լրագրողներին իմ անունից ուղարկվել են հաղորդագրություններ Հայաստանի վերաբերյալ, որոնք ես չեմ լիազորել»։

Հատկանշական է նաև, որ այս արտահոսքից հետո “Apollo Strategic Communications”-ը փակել է իր X-ի իր օգտահաշիվը, իսկ աշխատակիցների ցանկից հեռացրել է հրապարակված նամակը ստորագրած աշխատակից Դենիել Բլեյք-Մարտինի տվյալները։

Կատարվածի վերաբերյալ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը «Apollo Strategic Communications»-ից պահանջում է հետևյալ հարցերի պատասխանը․

  1. Ո՞վ է վարձել «Apollo»-ին՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ արշավ իրականացնելու համար և որքա՞ն գումար է վճարվել։
  2. Եթե «Apollo»-ն Ամերիկայում գործել է օտար պատվիրատուի անունից՝ ամերիկյան կազմակերպության դեմ, ապա ինչո՞ւ չի գրանցվել ԱՄՆ Արդարադատության նախարարությունում՝ Foreign Agents Registration Act (FARA) օրենքի համաձայն։
  3. Ինչպե՞ս  և ինչո՞ւ են այս գաղտնի արշավում ներգրավվել Մարիա Կարապետյանը, Նժդեհ Հովսեփյանը և Կարո Փայլանը։
  4. Ի՞նչ կապեր ունի «Apollo»–ի մայր ընկերությունը՝ RSK Groupը, Ադրբեջանի, Ալիևների ընտանիքի և Կասպյան տարածաշրջանի էներգետիկ ընկերությունների հետ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>