Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են
Արդեն մի քանի օր է՝ Հայաստան–Վրաստան սահմանի Բագրատաշենի անցակետում դեպի Հայաստան բեռնատարների մուտքը դանդաղել է, ինչի հետևանքով սահմանային հատվածում երկար հերթեր են առաջացել։
Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում նշել է հերթում սպասող վարորդներից մեկը՝ Վարդան Մանուկյանը, ով արդեն մի քանի օր է գտնվում է խցանման մեջ և սպասում է իր հերթին՝ Հայաստան մուտք գործելու համար։
Նրա խոսքով՝ հայկական կողմում աշխատանքները բավական դանդաղ են ընթանում, ինչի պատճառով բեռնատարները ստիպված են ժամերով, երբեմն նաև օրերով սպասել։

