Ալի Խամենեիի որդին Իրանի նոր գերագույն առաջնորդն է
Ալի Խամենեիի որդին Իրանի նոր գերագույն առաջնորդն է Իրանի Փորձագետների խորհուրդը հաստատել է, որ Մոջթաբա Խամենեին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհված այաթոլլա Ալի Խամենեիի որդին, ընտրվել է Իրանի Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ։ Այս մասին ասված է խորհրդի հայտարարությունում, որը մեջբերում է իրանական Tasnim գործակալությունը։
«Այսօրվա նիստում Փորձագետների խորհրդի հարգարժան ներկայացուցիչների միաձայն որոշմամբ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեին կներկայացվի որպես Իրանի Իսլամական Հանրապետության երրորդ գերագույն առաջնորդ»,- նշված է հայտարարության մեջ։

