Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև Վահագն Խաչատուրյանը, Ալեն Սիմոնյանը, այլ անձինք։
Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, տրանսպորտային հաղորդակցությունների բնականոն գործունեությունն ապահովելու հետ կապված հարցեր։
Տրվել են համապատասխան հանձնարարականներ։

