Նախիջևանում ԱԹՍ-ների անկման հետևանքով չորս ադրբեջանական թուրք է տուժել
Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում անօդաչու թռչող սարքերի անկման հետևանքով չորս շնչավոր է տուժել։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային առողջապահության նախարարությունը։
Ինչպես հստակեցրել են գերատեսչությունից, բժշկական օգնության է դիմել չորս ադրբեջանական թուրք։ Բոլոր տուժածների վիճակը գնահատվում է կայուն։ Երկուսի մոտ ախտորոշվել են գանգի վնասվածքներ, ևս երկուսի մոտ՝ մեջքի վնասվածքներ։ Բոլոր պացիենտները հոսպիտալացվել են պրոֆիլային բաժանմունքներ և շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժումը։
Աղբյուր՝ News.am

