Ճամբարակից դիակը բերում են Սևանում են հերձում. Արման Ղազարյան
«Պաթանալոգիական լաբորատորիաների խնդիրը Վարդենիսից բացի վերաբերելի է նաև Ճամբարակ համայնքին։ Մի հատ գնացեք այդ դժգոհությունները տեսեք, մարդը դիակը բերում է Սևանում է հերձում, տեսեք թե ինչքան ֆինանսական, ֆիզիկական և ժամանակային դժվարություններ կան»,- ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնին ՔՊ-ի առաջադրած Վանիկ Օհանյանի հարցի քննարկման աժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։
Նա տարակուսեց, որ առողջապահության նախարարը և հանձնաժողովի նախկին նախագահ Հունանյանը հայտնում էին, թե տրանսպորտ հատկացրել են մարմինները դիահերձարան տեղափոխելու համար։
Ղազարյանը նաև հայտարարեց, որ ճամբարակում դիահերձարանի բացակայության հարցում դժգոհությունները գնալով մեծանում են։
Ղազարյանը նաև հայտարարեց, որ դեկտեմբեր ամսին այդ բուժհաստատությունների աշխատակիցները աշխատավարձ չեն ստացել, նրանց ասել են, որ առանց աղմուկ հանելու գնան խնայողությունների հաշվին հարցը կարգավորեն, իսկ հունվարի աշխատավարձերի փոխարեն որոշակի կանխավճար են տվել։
Թեկնածու Վանիկ Օհանյանը հայտարարեց, թե համաձայն չէ պատգամավորի հետ, որ դեկտեմբերին հաշվարկ եղել է և ստացել են աշխատավարձ, իսկ հունվարի աշխատավարձի խնդիրներն ընդունելի են։
Արման Ղազարյանը պնդեց, որ առողջապահության առաջնային պահպանման օղակների և ամբուլատորիաների աշխատողներն աշխատավարձ չեն ստացել։
Աղբյուրը` Panorama.am

