ԱՄԷ-ն հերքել է Իրանի դեմ պատերազմին միանալու մասին տեղեկությունները
Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են, որ չեն ընդունել որևէ որոշում Իրանի դեմ ռազմական հակամարտությանը միանալու վերաբերյալ։ Այդ մասին նշվում է երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությունում։
ԱՄԷ-ի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ երկիրը չի փոխել իր պաշտպանական դիրքորոշումը, թեև վերջին շրջանում ենթարկվել է բազմաթիվ հարձակումների Իրանի կողմից։ Հայտարարության մեջ նշվում է, որ Էմիրությունները արդեն ենթարկվել են ավելի քան հազար հարձակման, սակայն երկրի զինված ուժերը բոլոր դեպքերում արձագանքել են պրոֆեսիոնալ և արդյունավետ կերպով։
Գերատեսչությունը նաև ընդգծել է, որ ԱՄԷ-ն չի մասնակցում Իրանի դեմ ռազմական գործողություններին և չի թույլատրել իր տարածքը, տարածքային ջրերը կամ օդային տարածքը օգտագործել Իրանի դեմ որևէ հարձակման համար։ Միևնույն ժամանակ Աբու Դաբին հայտարարել է, որ պահպանում է ինքնապաշտպանության իր իրավունքը։

