ԱՄՆ ոչ մի նախագահ այլ երկրներին ռազմական հարվածներ հասցնելու ավելի շատ հրամաններ չի տվել, քան Թրամփը
Ժամանակակից դարաշրջանում ԱՄՆ ոչ մի նախագահ այլ երկրներին ռազմական հարվածներ հասցնելու ավելի շատ հրամաններ չի տվել, քան դա արել է Դոնալդ Թրամփը։ Այս մասին գրում է Axios-ը։
Թրամփը հարձակում է գործել յոթ երկրների վրա, որոնցից երեքը՝ Իրանը, Նիգերիան և Վենեսուելան, նախկինում երբևէ չէին ենթարկվել ԱՄՆ-ի ռազմական հարվածներին։ 2025 թվականին նա ավելի շատ առանձին ավիահարվածներ է արտոնել, քան նախագահ Բայդենը՝ չորս տարվա ընթացքում։
Ընդ որում, ընտրությունների ժամանակ Թրամփն իրեն բացահայտորեն ներկայացրել է որպես խաղաղասեր թեկնածու։

