Լևոն Տեր-Պետրոսյանը ստանձնել է քաղաքական պատրիարքի դեր. Զուրաբյան
«Առաջին նախագահը հանդես է գալիս վերկուսակցական դիրքերից: Նա, որպես Երրորդ հանրապետության հիմնադիր , ստանձնել է քաղաքական պատրիարքի դեր, որը փորձում է ապահովել ընդդիմության համախմբումը՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար»,-արձագանքելով վերջին օրերի ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին՝ նշում է ՀԱԿ համակարգող Լևոբն Զուրաբյանը;
Նրա համոզմամբ, եթե դա հաջողվի, մենք միայն ուրախ կլինենք, որովհետև ընդդիմության համախմբումը կարևորագույն խնդիր է՝ հանրապետության առաջ ծառացած մարտահրավերները լուծելու համար:
«Բայց մենք հասկանում ենք նաև, որ այդ առաքելությունը կարող է և չստացվել, իսկ այդ դեպքում Հայ Ազգային Կոնգրեսը ունի իր հստակ ասելիքն ու անելիքը: Եթե Առաջին Նախագահի ջանքերը պսակվեն հաջողությամբ, այդ դեպքում միասնաբար կպայքարենք: Եթե չստացվի, միևնույն է, մենք մեր պայքարից չենք հրաժարվում, որովհետև մենք ունենք մեր պատկերացումները, թե ինչպես պետք է կառավարվի Հայաստանը ապագայում և ինչպես Հայաստանը հանենք այս վիճակից»,-նշում է նա։
Աղբյուրը` Panorama.am

