Իրանը հրթիռակոծել է Կատարի էներգետիկ ենթակառուցվածքները
Դիտել նաև
Իսպանիան դատապարտել է Իրանի դեմ հարձակումը. մինչդեռ Սաուդյան Արաբիան դատապարտել է Իրանի հակահարվածները
Իրանում ՌԴ դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին լքել երկիրը Հայաստանի և Ադրբեջանի տարածքով
Պատերազմն սկսվեց. ԱՄՆ-ն և Իսրայելը ռմբակոծում են Իրանը
ԱՄՆ-ը Իրանի վրա լայնածավալ հարձակում է նախապատրաստում
Իրանին հասցված հարվածները Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ գործողությունն են, թիրախներից մեկը եղել է նախագահական պալատը․ ԶԼՄ
Իրանի ռազմական ուժերը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) են ուղղել Կատարի էներգետիկ ենթակառուցվածքների վրա, հաղորդում են Կատարի Պաշտպանության նախարարությունը և միջազգային լրատվամիջոցները, այս մասին հայտնում է «Ալ Ջազիրա»-ն։
Նշվում է, որ հրթիռային հարվածներից մեկը թիրախավորել է Mesaieed էլեկտրակայանին պատկանող ջրանցքը, իսկ մյուսը՝ Ռաս Լաֆան արդյունաբերական քաղաքի էներգետիկ օբյեկտներից մեկին, որը պատկանում է Կատարի պետական էներգետիկ ընկերության՝ QatarEnergy-ին։ Կատարի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն՝ հարձակման արդյունքում մարդկային կորուստներ և վիրավորներ չկան, իսկ վնասվածքները համեմատաբար սահմանափակ են և վերահսկելի։

