Չինաստանը աջակցություն է հայտնել Իրանին
Չինաստանի արտգործնախարար Վան Ին երկուշաբթի օրը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում տիրող ներկայիս իրավիճակի հրատապ առաջնահերթությունը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն է և հակամարտության հետագա տարածման կանխումը, հայտնում է Սինհուան:
Վան Ին համապատասխան հայտարարությունն արել է Օմանի արտգործնախարար Բադր բեն Համադ բեն Համուդ ալ-Բուսաիդիի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Նա հայտարարել է, որ պատերազմի հետագա տարածումը չի բխում Պարսից ծոցի երկրների շահերից։
Չինաստանը թանկ է գնահատում Իրանի հետ ավանդական բարեկամությունը և սատարում է այդ երկրին իր ինքնիշխանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և ազգային արժանապատվության պաշտպանության հարցում, հայտարարել է Վան Ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Նրա խոսքով՝ Չինաստանը հավատում է, որ ներկայիս լուրջ և բարդ իրավիճակում Իրանն ի վիճակի է պահպանել սոցիալական կայունությունը և հաշվի առնել իր հարևան երկրների ողջամիտ մտահոգությունները։

