ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույցի մասին
Մարտի 2-ին Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:
ԱԳ նախարարությունից հայտնում են, որ զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Նախարար Միրզոյանն իր ցավակցությունն է հայտնել Իրանում զոհվածների ընտանիքներին՝ ընդգծելով լարվածության թուլացման և խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու կարևորությունները։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև հումանիտար բնույթի հարցերի:

