Իրանի հարձակումներն անպատասխան չեն մնա․ Կատարի ԱԳՆ
Կատարի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մաջեդ ալ-Անսարին հայտարարել է, որ Կատարի զինվորականները կասեցրել են իրանական հարձակումները, որոնք ուղղված են եղել քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ միջազգային օդանավակայանի դեմ, հայտնում է Reuters-ը։ Նա ընդգծել է, որ նման հարձակումները չեն կարող անպատասխան մնալ։
Անսարին հավելել է, որ այս պահին Կատարը երկխոսություն չի վարում Իրանի հետ։

