Թեհրանը որևէ բանակցություն չի վարելու Միացյալ Նահանգների հետ. Ալի Լարիջանի
«Թեհրանը Վաշինգտոնի հետ երկխոսությունը վերսկսելու ծրագրեր չունի», հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
«Մենք որևէ բանակցություններ չենք վարելու Միացյալ Նահանգների հետ», - գրել է նա իր Telegram ալիքում հրապարակված գրառման մեջ։
Լարիջանին կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքը քաոսի մեջ է գցել «դատարկ հույսերով» և այժմ վախենում է «ամերիկյան զորքերի շարքում հետագա կորուստներից»։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, նա նշել է, որ Սպիտակ տան ղեկավարը «Ամերիկան առաջինը» քաղաքական սկզբունքը վերածել է «Իսրայելն առաջինը» սկզբունքի՝ զոհաբերելով զինվորականությունը հանուն Թել Ավիվի ձգտումների։
Աղբյուրը` Panorama.am

