Թեհրանը կորոշի, թե ինչպես ու երբ կավարտվի պատերազմը. Աբբաս Արաղչի
«Իրանը կորոշի, թե ինչպես ու երբ կավարտվի պատերազմը»,-TASNIM գործակալության փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր՝ Իրանի դեմ պատերազմում մարտական գործողությունները կարող են շարունակվել 4 շաբաթ։
«Մենք երկու տասնամյակ ուսումնասիրել ենք ԱՄՆ զինված ուժերի պարտությունները՝ մեր արևելքում և արևմուտքում։ Մենք համապատասխան դասեր ենք քաղել», - գրել է Իրանի գլխավոր դիվանագետը՝ անդրադառնալով 2000-ականների սկզբին Իրաք և Աֆղանստան ԱՄՆ ռազմական ներխուժումներին։
«Մեր մայրաքաղաքում ռմբակոծությունները որևէ ազդեցություն չունեն պատերազմ վարելու մեր կարողության վրա։ Ապակենտրոնացված Մոզաիկ պաշտպանությունը թույլ է տալիս մեզ որոշել, թե երբ և ինչպես կավարտվի պատերազմը», - ընդգծել է Արաղչին։

