Իրանի պատասխան հարվածներից հետո 777 մարդ է տեղափոխվել Իսրայելի հիվանդանոցներ
Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ «Առյուծի մռնչոց» գործողության մեկնարկից ի վեր, երկուշաբթի օրվա դրությամբ, հիվանդանոցներ են տեղափոխվել կամ ինքնուրույն ժամանել 777 տուժած անձ։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նրանցից 86-ը ներկայումս հոսպիտալացված է կամ շտապօգնության բաժանմունքներում, 4-ը ծանր վիճակում են (նրանցից երկուսը ոչ ուղղակի հրթիռային հարվածի հետևանքով), 20-ը՝ միջին ծանրության, 58-ը՝ թեթև, իսկ չորսը՝ բժշկական զննումների են ենթարկվում։
Աղբյուր՝ News.am

